ԱՄՆ-ում բնակվող ադրբեջանցիներն ու թուրքերը օրենսդիրներից պահանջում են 1990 հունվարի 20-ի դեպքերի զոհերի հիշատակը հարգել մեկ րոպե լռությամբ: Ադրբեջանցիները իրենց «սև հունվարը» համարում են Խորհրդային միության փլուզման սկիզբը: Նամակում նշվում է, որ 20 տարի առաջ խորհրդային բանակի 26 հազարանոց զորախումբը օկուպացրել է Ադրբեջանը և արտակարգ դրություն մտցրել, իսկ տեղի ունեցած բախումների ժամանակ զոհվել է 170, անհետ կորել 321 և վիրավորվել ավելի քան 700 մարդ: ԱՄՆ ադրբեջանցիները շեշտել են, որ այդ իրադարձությունները դարձել են երկրի անկախացման գործընթացի սկիզբը՝ մոռանալով, սակայն, որ Ադրբեջանի մայրաքաղաք զորքեր էին մտցվել Բաքվի հայությանը ջարդերից պաշտպանելու և գազազած ամբոխին հանդարտեցնելու համար։