Ռոնալդինյոն պայմանագիր կնքեց «Ֆլամենգո»-ի հետ. բրազիլական ակումբը պաշտոնապես հաստատեց աշխարհի երբեմնի լավագույն ֆուտբոլիստի տեղափոխությունը «Միլան»-ից «Ֆլամենգո»: Իտալական ակումբը տրանսֆերից կստանա 3 մլն եվրո: 30-ամյա ֆուտբոլիստը առաջիկա 3.5 տարում հանդես կգա «Ֆլամենգո»-ի կազմում և կստանա շաբաթական 130 հազար եվրո աշխատավարձ: Ակնհայտ է, որ հենց լուրջ գումարների պատճառով Ռոնալդինյոն չվերադարձավ հարազատ «Գրեմիո», որտեղ նա սկսել էր պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի իր կարիերան: