Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Պանրի շուկայում հակամրցակցային համաձայնություն չկա

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իր կայքում տեղադրված հաղորդագրությամբ պարզաբանում է, թե ինչու են բարձրացել պանրի գները: «ՀՀ ՏՄՊՊՀ-ն տարբեր առիթներով բազմիցս հայտարարել է, որ գների կարգավորման գործառույթ չունի, սակայն ձեւավորված ոչ ճիշտ ավանդույթի համաձայն` լրատվամիջոցները շուկայում ցանկացած ապրանքատեսակի գնի փոփոխության վերաբերյալ պարզաբանման համար դիմում են hանձնաժողովին:
Հանձնաժողովը գների փոփոխությունը դիտարկում է բացառապես իբրեւ մրցակցության սահմանափակման հնարավոր գործողություն եւ բացառապես` բարձր կենտրոնացվածություն ունեցող ապրանքային շուկաներում:
Չնայած դրան` վերջին օրերին պանրի շուկայում նկատված գնաճի երեւույթների վերաբերյալ պարզաբանման համար լրագրողները դարձյալ դիմում են հանձնաժողով:
Ուստի հերթական անգամ ստիպված ենք անդրադառնալ հարցի, որի հասցեատերն իրականում մենք չենք:
Նշենք նաեւ, որ պանրի շուկան նախորդ 10 տարիների ուսումնասիրության արդյունքներով երբեւէ բարձր կենտրոնացվածություն չի ունեցել:
Ավելին` բոլորովին վերջերս շուկայի կառուցվածքի ուսումնասիրության նպատակով հանձնաժողովը դիմել է ՊԵԿ, որտեղից ստացված տեղեկատվությունը դարձյալ հաստատել է, որ 2010թ. առաջին եռամսյակում պանրի արտադրությամբ զբաղվել է 57 տնտեսվարող սուբյեկտ, իսկ երկրորդ եռամսյակում` 78: Այսինքն` ընկերությունների թիվն ավելացել է 21-ով, ինչը ազատ տնտեսական մրցակցության մասին վկայող եւս մեկ փաստարկ է:
78 տնտեսվարող սուբյեկտից բաղկացած շուկայում հակամրցակցային համաձայնությունը, մեղմ ասած, անիրական է: Հատկապես որ հանձնաժողովի կատարած դիտանցումները վկայում են, որ պանրի արժեքը փոխվել է ոչ բոլոր վաճառակետերում եւ ոչ հավասար չափով: Օրինակ, հոկտեմբերի 22-ի տվյալներով, «Լոռի» տեսակի պանիրը երեւանյան խոշոր սուպերմարկետներում վաճառվում է 1900-ից 2400 դրամի սահմանում:
Նույն տեսակի պանրի առավելագույն արժեքը 2800 դրամ է: Սակայն դա վերաբերում է ամենաբարձր յուղայնությամբ օժտված պանրին:
Այդուհանդերձ, որոշ լրատվամիջոցներում հայտվեցին հրապարակումներ, որտեղ պանրի գնի փոփոխությունը մեկնաբանվում էր իբրև հակամրցակցային համաձայնություն, իսկ հանձնաժողովը մեղադրվում էր այդ ենթադրվող հակամրցակցային համաձայնությունը չբացահայտելու համար:
Այնուամենայնիվ, հաշվի առնելով պանրի` որպես սոցիալական ապրանքատեսակի կարեւորությունը հայ սպառողի համար` հանձնաժողովն իր կողմից փորձել է պարզել, թե պանրի գնի բարձրացման ինչ հիմնավոր պատճառ կա:
Այդ նպատակով հանձնաժողով են հրավիրվել պանրի արտադրությամբ զբաղվող մի շարք տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչներ:
Տնտեսվարողների ներկայացրած պարզաբանման համաձայն` գնի բարձրացման հիմնական գործոնը կաթի մթերման գնի ավելացումն է:
Այսպես, պանրի արտադրությամբ զբաղվող ընկերությունների ղեկավարները նշում են, որ 1 կիլոգրամ պանրի ստացման համար պահանջվում է միջինը 9 լիտր կաթ (բազային յուղայնությամբ): Կաթը ձեռք է բերվում գյուղացիական տնտեսություններից: Պայմանավորված սեզոնայնության գործոնով, կերի գնի բարձրացումով, ինչպես նաեւ կաթի ծավալների կրճատմամբ՝ վերջին շրջանում գյուղացիական տնտեսությունների կողմից առաջարկվող կաթի գինն ավելացել է: Այսպես, եթե հունիս-հուլիս ամիսներին իրենք 1 լիտր կաթի դիմաց վճարել են 110 դրամ, ապա հոկտեմբերի 15-ից կաթը ձեռք են բերել 145 դրամով:
Այսպիսով, տնտեսվարողների բերած հիմնավորումների համաձայն` պանրի գնի փոփոխությունը բացառապես տնտեսական գործոնների ազդեցության հետևանք է: Իսկ պանրի գների վերահսկողությունը դուրս է հանձնաժողովի լիազորություններից»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում