Ինչպես հաղորդում է «Ասպարէզը», հունվարի 15-ին դոկտոր Ջեկ Գևորգյանը, որն ավելի հայտնի է «բժիշկ մահ» մականունով, հանդիպում կունենա Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանում: Հանդիպումը կազմակերպել են այդ համալսարանի հայ ուսանողների ընկերակցությունը` Կալիֆոռնիայի հայ-ամերիկյան բժշկական ընկերության հետ համատեղ: Հանդիպման ժամանակ կլինի քննարկում, դասախոսություն, ինչպես նաև մասնավոր ընդունելություն Կալիֆոռնիայի համալսարանում:
Հանդիպումը կղեկավարի ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:
Գևորգյանը հայտնի է դարձել էֆտանազիայի քարոզչությամբ, ընդ որում, նրան տասնյակ տարիներ շարունակ մեղադրել են իր անհույս հիվանդներին «այն աշխարհ ուղարկելու համար»: Դատարանն անընդհատ արտոնում էր նրա դեմ քրեական գործի հարուցումը, սակայն, ի վերջո, «բժիշկ մահը» դատապարտվեց միայն 1999 թ.` 25 տարվա ազատազրկման։ 2007-ին նա ազատ է արձակվել առողջական լուրջ խնդիրներ ունենալու պատճառով: Ջեկ Գևորգյանի մասին գրվել են գրքեր, հազարավոր հոդվածներ, նկարահանվել է ֆիլմ` Ալ Պաչինոյի մասնակցությամբ: