Saturday, 20 04 2024
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան

Մրցակցային խնդիրների քննարկում ՀՀ Վարչական և ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանների դատավորների մասնակցությամբ

Փետրվարի 28-29-ին տեղի է ունեցել «Մրցակցային օրենսդրության նոր իրավական զարգացումները» թեմայով սեմինար-քննարկում Հայաստանի դատավորների մասնակցությամբ:

ՀՀ Վարչական և ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանների դատավորները հնարավորություն են ունեցել ԵՄ փորձագետների հետ քննարկելու մրցակցային օրենսդրությունն ու ԵՄ լավագույն գործելակերպերը, ինչպես նաև տեղեկանալու ԵՄ դատարանների և ազգային դատարանների դերի և լիազորությունների մասին: Դատավորները ԵՄ փորձագետների հետ քննարկել են նաև տնտեսական մրցակցությունը սահմանափակող գործերի քննությանն առնչվող մասնագիտական հարցեր:

Միջոցառման ժամանակ զեկույցներ են ներկայացրել ԵՄ անդամ պետությունների փորձագետները, Գերմանիայի մրցակցային մարմնի նախկին փոխնախագահ Կ. Շթոքմանը, Լիտվայի մրցակցության խորհրդի նախագահ Շարունաս Կեզերաուսկասը: Մասնավորապես նրանք անդրադարձել են ԵՄ Հանձնաժողովի ստուգումներ և հետաքննություն իրականացնելու իրավասությանը, ԵՀ-ի և անդամ պետությունների մրցակցային մարմինների համագործակցությանը, մրցակցային մարմինների և դատարանների միջև տեղեկատվության փոխանակմանը, ինչպես նաև մասնագիտական այլ հարցերի:

Քննարկման մասնակիցների միջև ծավալվել է ակտիվ քննարկում հատկապես Հայաստանի և ԵՀ-ի օրենսդրական ակտերի, իրավասությունների և գործերի քննության վերաբերյալ: Մասնավորապես դատավորներին հետաքրքել է, թե օրենսդրությամբ ինչպես է կարգավորվում տուգանքի վճարումը այն դեպքում, երբ տնտեսվարողը որոշումը բողոքարկել է դատարանում: Կ. Շթոքմանը պատասխանել է, որ նման դեպքերում Գերմանիայում կասեցվում է տուգանքի վճարումը, քանի դեռ դատական վերջնական ակտով որոշում չի կայացվել: Բացի այդ, փորձագետը նշել է, որ նման դեպքերում դատարանի կողմից կայացվող վճիռը խիստ էական է և վճիռն ինչ-որ տեղ նման է մեղադրական եզրակացության, քանի որ դատարանն իրավասու է գործի հետ կապված նոր քննություն սկսել, գործում վկաներ ներգրավվել, տուգանքի չափի փոփոխություն կատարել և այլն:

Հարցի հետ կապված Շ. Կեզերաուսկասը տեղեկացրել է, որ Լիտվայի մրցակցային օրենսդրությամբ բողոքարկված գործերի դեպքում կիրառվում է այլ մոտեցում: Նրա տեղեկացմամբ` դատական բողոքարկումը չի կասեցնում տուգանքի վճարումը: Անկախ ամեն ինչից, տուգանքի ենթարկված տնտեսվարողը պարտավոր է վճարել այն, իսկ եթե դատարանը մրցակցային մարմնի որոշումը ճանաչի անվավեր, ապա հետագա ընթացքը կարգավորվում է օրենսդրությամբ:

Երկու փորձագետներն էլ նշել են, որ եթե տնտեսվարողը դիմում է ներկայացնում տուգանքը մաս մաս վճարելու վերաբերյալ, ապա, հատկապես խոշոր տուգանքների պարագայում ընդառաջում են նրան: Դատավորների կողմից հնչել են նաև հարցեր օրենդրական տարբեր ակտերի, տուգանքների չափի և վճարման, ԵՄ Հանձնաժողովի և ԵՄ անդամ պետությունների մրցակցային մարմինների համագործակցության, համատեղ վարույթների իրականացման և այլ թեմաների վերաբերյալ:

Հայաստանի դատական համակարգի աշխատակիցների համար նախատեսված երկօրյա սեմինարը կազմակերպվել է ԵՀՔ ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի շրջանակում մեկնարկած «Մրցակցային և պետական օժանդակության օրենսդրության կիրարկման հզորացումը Հայաստանում» թվինինգ ծրագրի ներքո, որի շրջանակներում Հայաստանում նման սեմինար քննարկումներ հաճախ են կազմակերպվում ամենատարբեր ոլորտների և պետական գերատեսչությունների
ներկայացուցիչների մասնակցությամբ:

Իրականացվող ծրագրի վերջնական նպատակը ՀՀ-ում մրցակցային միջավայրի բարելավումն ու ՏՄՊՊՀ կիրարկման կարողությունների հզորացումն է:

Ծրագիրը ֆինանսավորում է Եվրամիությունը, ֆինանսավորման ընդհանուր չափը կազմում է 1.1 մլն եվրո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում