Կիպրոսի արտգործնախարար Մարկո Կիպրիանուն անդրադարձել է թուրք արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությանն այն մասին, որ ոչ ոք իրավունք չունի ստիպել Թուրքիային ընտրություն կատարել ԵՄ անդամակցության և Կիպրոսի հարցի միջև: «Մենք ոչ միայն չենք ցանկանում տեսնել Թուրքիային Եվրամիությունում, այլև թույլ չենք տա, որ անդամակցության բանակցությունները շարունակվեն»,- ասել է հույն արտգործնախարարը կիրակի օր հեռուստատեսությամբ տված հարցազրույցի ժամանակ: «Մենք նաև թույլ չենք տա Թուրքիային շանտաժի ենթարկել մեզ` ԵՄ անդամակցության փոխարեն Կիպրոսի հարցի լուծում պահանջելով: Թուրքիան իրավունք չունի խոսել միջազգային իրավունքից, երբ ինքը ոտնահարում է ԵՄ և ՄԱԿ անդամ երկրի սահմանները»,- ասել է Կիպրիանուն: