ԱՄՆ պետքարտուղարությունը հինգշաբթի օրը պատմության մեջ առաջին անգամ Тwitter-ի միջոցով ճեպազրույց կանցկացնի իսպաներենով: Այս մասին ասվում է պետքարտուղարության պաշտոնական հաղորդագրության մեջ` նշելով, որ ճեպազրույցը կանցկացնի ԱՄՆ պետքարտուղարի հասարակայնության հետ կապերի տեղակալ Մայք Համերը:
Ճեպազրույցի մի մասը հեռարձակվելու է նաև Youtube-ի միջոցով: Ընդ որում, Համերը, որը շատ լավ տիրապետում է իսպաներենին, ճեպազրույցը կիրականացնի հենց իսպանալեզու լրագրողների համար: Տեղեկացնենք նաև, որ ԱՄՆ պետքարտուղարությունը Twitter միկրոբլոգերի կայքում ունի 11 էջ տարբեր լեզուներով, այդ թվում` նաև իսպաներենով:
ԱՄՆ պետքարտուղարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ նախկինում էլ են դիմել նման նորարարական փորձի:










































