«Ժողովուրդ»-ը գրում է, որ օրերս Երևանի «Հարսնաքար» ռեստորանում Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ակտիվ բնակիչներին է ներկայացվել «Մասիվի ապագա պատգամավոր» Սամվել Ֆարմանյանը:
Թերթը տեղեկացել է, որ «թաղի տղաների» հավաքին մասնակցել են նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Աժ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը (Նեմեց Ռուբո):
«Տարոն Մարգարյանը հայտարարել է, որ թիվ 2 ընտրատարածքում ՀՀԿ-ի թեկնածուն լինելու է Ֆարմանյանը, որի հաղթանակի համար ամեն ինչ պետք է արվի: Իսկ Ռուբեն Հայրապետյանն էլ ասել է, որ չի բացառվում` ինքը ևս մի երիտասարդի ներկայացնի` Ավանի ընտրատարածքից պատգամավոր դառնալու համար: Սակայն մեկ-երկու օր հետո Հայրապետյանը կայծակնային արագությամբ հայտարարեց, որ ինքն է առաջադրվելու Ավան վարչական շրջանն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում»:








































