Ամերիկյան General Motors-ը և ֆրանսիական Peugeot Citroen–ը հայտարարել են ռազմավարական դաշինք կնքելու մասին: Ինչպես հաղորդում է BBC-ն, այս մասին ասվում է երկու ավտոհսկաների համատեղ հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նշվում է «երկարաժամկետ և գլոբալ ռազմավարական դաշինքի ստեղծման մասին, որը նոր մակարդակի վրա կկանգնեցնի երկու ընկերությունների ընդհանուր հզորությունը և հնարավորությունները»:
Գործարքի շրջանակներում ամերիկյան ընկերությունը ծրագրում է ձեռք բերել PSA Peugeot Citroen-ի ակցիաների 7 %-ը: