Ինչպես հաղորդում է Press TV-ին՝ հղում անելով թուրքական Yenisafak թերթին, երեկ Թուրքիայում կործանվել է ռազմական ուղղաթիռ: Դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաք Անկարայից ոչ հեռու` Թուլունթաշ գյուղի մերձակայքում, զորավարժության ժամանակ: Հայտնի է, որ զոհվել է 5 զինվորական:
France Presse գործակալությունը հայտնում է, որ կործանման պատճառների մասին զինվորականները դեռ տեղեկություններ չեն հայտնել:
Ինչպես տեղեկացնում է գործակալությունը, կործանված ուղղաթիռը, որն արտադրվել է Bell Helicopter Textron ընկերության կողմից, UH-1H մակնիշի էր: