Friday, 29 03 2024
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար

Ըստ ԲՀԿ-ական պատգամավորի`մեր ժողովուրդը չի կոտրվել Ֆրանսիայի Սահմանդրական խորհրդի որոշումից

Երեկ Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կայացրած որոշման առթիվ, համաձայն որի չեղյալ հայտարարվեց Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը «Առաջին լրատվական»-ը Աժ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանին հարց ուղղեց, թե ժամանակը չի՞ արդյոք այս նուրբ, զգացմունքային հարցի վերաբերյալ դադարենք դրական քայլերը որպես մեր երկրի հաղթանակ համարել և հիասթափվել, երբ պետությունները առաջնորդվում են սառը հաշվարկով:

«Շատ ափսոս, որ Ֆրանսիայում այս գործը կասեցվեց, դա կասեցվել էր նաև 2006 թվականին: 2008-2009 թթ. այս մոտիվացիայով, որով Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հանդես եկավ, արտահայտվել էին նաև ԵԱՀԿ-ի մի քանի ինստիտուտներ, որոնք ասում էին, որ նման խստությամբ օրինագիծը խանգարում է խոսքի ազատության դրսևորմանը: Ուզում եմ նաև հիշեցնել, որ Հայոց ցեղասպանության դատապարտման և միջազգային ճանաչման գործընթացի բոլոր կողմնակցիները և ոչ միայն հայազգի, ցանկանում էին ստանալ ցեղասպանության համար մի բարոյական և իրավական կարգավիճակ, երբ այն ոչնչով չէր տարբերվում մյուս ճանաչված և դատապարտման արժանի ցեղասպանություններից: Չի կարող այս հարցը չլինել զգացմունքային, որովհետև դա վերաբերվում է մեր բոլորի նախնիներին, մեր ժողովրդի մեծ մասին, որը ոչնչացվել է և մնացել է փոքր մասը, որը 95 տարի է այս պայքարը տանում է:

Կոտրվե՞ց դրանից մեր ժողովուրդը… Իհարկե` ոչ: Որովհետև այս պայքարը իհարկե շարունակվելու է, շարունակվելու է երկու պատճառով, առաջինը` որ դա մեր ազգային անվտանգության կարևոր երաշխիքներից մեկն է, և այդ հարցի մշտական բարձրացումը միջազգային տարբեր ատյաններում մեր ազգային անվտանգության կարևոր բաղադրիչն է: Երկրորդը՝ այն պատճառով, որ սա այն հարցն է, որը համախմբում է և մեկ բռունցք է դարձնում Հայաստանն ու սփյուռքը: Այս պահին մենք երկու կարևոր հարց ունենք` Հայոց ցեղասպանությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը: Այս երկու հարցերի շուրջ մենք հայրենիքում և սփյուռքում պետք է ունենանք կոնսենսուս, և այդ կոնսենսուսը ունենք: Բոլոր այս քայլերը ուղղված են այդ միակամությունը թուլացնելուն: Դա անհնար է, չի թուլանալու այդ միակամությունը: Միշտ գտնվելու են մարդիկ, որոնք աշխատելու են այս ուղղությամբ, միշտ գտնվելու են ռացիոնալ և իռացիոնալ դատողություններ և մոտեցումներ, վառ են պահելու այս հարցը, և ես հույս ունեմ, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի շատ ողբերգական, բայց նաև շատ խորհրդանշական տարելիցի պահին մենք ունենալու ենք մի որակական ուրիշ իրավիճակ` կապված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման հետ: Այս պայքարը եթե մենք չշարունակենք` մենք թուլացնելու ենք մեր պետականության հիմքերը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում