Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Երևանը ոչինչ չկարողացավ անել Թուրքիայի ճնշումները Ֆրանսիայի վրայից չեզոքացնելու համար

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին «Առաջին լրատվական»-ը խնդրեց գնահատել երեկ Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կայացրած որոշման առթիվ, համաձայն որի չեղյալ հայտարարվեց Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը: ԱԺ պատգամավորին հարցրեցինք` արդյո՞ք չպետք է լրջորեն մտորել այն հարցի շուրջ, թե ինչո՞ւ ենք ժամանակ առ ժամանակ բախվում տարբեր երկրների պրագմատիկ գործելաոճին և սառը հաշվարկին ու ամբողջ հայության համար այս նուրբ հարցը դարձնում ենք իշխանությունների վարած քաղաքականության հերթական հաղթանակ, այնուհետև հերթական անգամ հիասթափություն ապրում:

«Այդ հարցը ըստ էության ՀՀ իշխանություններից դուրս էր, իհարկե ՀՀ իշխանությունների կողմից ցանկություն կար Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների կողմից օրենքի ընդունումը վերագրել ՀՀ իշխանությունների ճշգրիտ նախաձեռնողական քաղաքականության արդյունք: Երևի օրինագծի հակասահմանադրական ճանաչելն էլ էր նրանց քաղաքականության արդյունքը… Բայց իրականում բոլորիս համար պարզ է, որ այս որոշումների ընդունումը ՀՀ-ից որոշակի առումով դուրս է և բացառապես տվյալ երկրի քաղաքականության շրջանակներում է կյանքի կոչվում, այդ թվում՝ նաև մեր հայրենակիցների, որոնք այդ երկրների օրինապահ և ազնիվ քաղաքացիներ են և նրանց կատարած աշխատանքի շնորհիվ է, որ ընդունվում է: Այս պահին Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից օրինագծի մերժումը ես մի քանի տեսանկյունից եմ դիտարկում: Առաջինը` Ֆրանսիան ևս մեկ անգամ հաստատեց, որ ժողովրդավարական երկիր է և նախագահի խոսքը վերջին ճշմարտությունը չէ, և իրենք ազատ են նախագահի խոստումներից: Երկրորդ խնդիրն այն է, որ ես տեսնում եմ, որ այնուամենայնիվ թուրքական իշխանությունների ճնշումը իսկապես մեծ ազդեցություն ունեցավ և դրան հակառակ ՀՀ իշխանությունները ոչինչ չկարողացան կատարել, որ գոնե չեզոքացնեն այդ ճնշումները Ֆրանսիայի վրա: Եվս մեկ անգամ ապացուցվեց մեր այն կանխատեսումը, որ հայ-թուրքական արձանագրությունները մեզ համար նպաստավոր չեն, և որ Հայաստանը օր առաջ պետք է հետ վերցնի իր ստորագրությունը՝ այս անգամ ևս հաստատվեց»,- նշեց Ա.Մարտիրոսյանը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավորի մատուցմամբ՝ կա մեկ խնդիր ևս. «Այնուամենայնիվ որոշակի հակասություն է առաջանում, որովհետև Հոլոքոսթի պարագայում նմանատիպ օրինագիծ ընդունվել է և սահմանադրական է, բայց Հայոց ցեղասպանության հետ կապվածը արդեն` ճիշտ չի մեկնաբանվում, որովհետև եթե հակասահմանադրական է, նշանակում է կրկնակի մոտեցում է ցուցաբերվում, մանավանդ, որ դա մարդկության դեմ կատարված ոճիր է, իսկ դրանք մեկ տեսանկյունից պետք է դիտարկվեն: Եվ վերջապես՝ ես այն կարծիքին եմ, որ այնուամենայնիվ ժամանակը գալու է, Ֆրանսիան դա ընդունելու է` անկախ ներքաղաքական, արտաքին քաղաքական իրենց մոտեցումներից: Կան համամարդկային արժեքներ, որոնք ցանկացած դեպքում մշտական կենդանություն ունեն և մշտապես քաղաքականության վրա ազդում են, և սա այդ հարցերից մեկն է, ուստի վաղ թե ուշ ես կարծում եմ, որ ողջ առաջադեմ մարդկությունը այդ հարցը ընդունելու է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում