Friday, 29 03 2024
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին

«Չմոռանանք, որ շարունակում ենք մեծ տերությունների քաղաքական շահերի խաչմերուկում լինել». Լիլիթ Գալստյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանին «Առաջին լրատվական»-ը խնդրեց գնահատել երեկ Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կայացրած որոշումը, համաձայն որի չեղյալ հայտարարվեց Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը: Դաշնակցական գործչին հարցրեցինք` արդյոք չպե՞տք է լրջորեն մտորել այն հարցի շուրջ, թե ինչո՞ւ ենք ժամանակ առ ժամանակ բախվում տարբեր երկրների պրագմատիկ գործելաոճին և սառը հաշվարկին և ամբողջ հայության համար այս նուրբ հարցը դարձնում ենք մեկ հաղթանակների, մեկ հիասթափությունների առարկա:

«Մի կողմից համոզված եմ, որ աշխարհին է պետք ցեղասպանություններից ազատվելու քաղաքակիրթ դիամագիծ ունենալ, բայց պետք չէ այնքան ռոմանտիկ լինել ու չհասկանալ, որ քո` փոքր մի երկրի չլուծված կոնֆլիկտները միշտ կարող են խաղաքարտ դառնալ, մենք դա պետք է հասկանանք: Եվ այդ խաղաքարտը սեղանին է դրվում, երբ որ ուժեղ շահերի բախման դաշտում քեզ պետք է խաղարկեն ի շահ իրենց: Բայց իհարկե այս հարցը պետք է դիտարկենք Ֆրանսիայի նախընտրական գործընթացների համատեքստում, մյուս կողմից էլ չթերագնահատենք, որ Ֆրանսիան կայացած ժողովրդավարական երկիր է, որտեղ կա իշխանության ճյուղերի և իրենց լիազորությունների տարանջատում: Մենք նայում ենք հայաստանցու հոգեբանությամբ, որ` նախագահը ամեն ինչ է: Ես ուզում եմ այնուամենայնիվ հավատալ Սարկոզիի քաղաքական կամքին, որովհետև քաղաքականությունը այնուամենայնիվ շահերի համադրում է, որտեղ կրկնակի ստանդարտներն էլ գոյություն ունեն, օրվա քաղաքական շահն էլ գոյություն ունի, տվյալ երկրի քաղաքական շահն էլ և անշուշտ պրագմատիզմը: Խնդրիրների այս համատեքստում պետք է դիտարկել: Ուզում եմ նաև հավատալ, որ Սարկոզին նաև հայտարարեց, որ Սահմանադրական խորհուրդը որքան էլ հակասահմանադրական ճանաչի, նա կվերադարձնի նոր օրինագիծ խորհրդարան »,- նշեց Լ. Գալստյանը:

Դաշնակցական պատգամավորը հավելեց նաև, որ մի կողմ պետք է դնել մեր զգացականությունը: «Պետք է իսկապես զինվենք պրագմատիզմով, մի կողմից պետք է կարողանանք մեր տունը նորմալ կառուցել, որպեսզի կարեկցանքի դաշտից դուրս գանք և հավասարների դիալոգի մեջ մտնենք, ԵԽ անդամ երկիր ենք, եվրոպական ինտեգրման նկրտումներ ունենք, պետք է կարողանանք հավասարի զրույցով մտնել թե եվրոպական ընտանիքի հետ, թե Թուրքիայի հետ, որպեսզի ամեն անգամ Էրդողանը երեսներիս չշպրտի, որ 70 հազար փախստական ունես իմ երկրում և աշխատուժ: Այնուամենայնիվ, Ֆրանսիան ժողովրդավարական, կայացած երկիր է, աշխարհի վեցնյակի երկրներից մեկն է, որտեղ իշխանության ճյուղերի լիազորություններն ու հակաշռություններն են աշխատում, եկեք սպասենք նոր նախագծին, բայց երբեք չմոռանանք, որ մենք շարունակում ենք մեծ տերությունների քաղաքական շահերի խաչմերուկում լինել: Քաղաքականության մեջ հենց այնպես ոչինչ չի լինում»,- նկատեց Լիլիթ Գալստյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում