Ինչպես հաղորդում է Glandale news press-ը, երկու տարի շարունակ Գլենդելի հայկական մշակութային հիմնադրամում տեղի է ունենում կիրակնօրյա բարեգործական նախաճաշ, որով տեղի բնակիչները հերթական ակցիայով փորձում են օգնություն ցույց տալ Գլենդելի քույր քաղաքի` Կապանի որբ երեխաներին:
Անցած տարի հաջողվել էր հավաքել $1,000: Այս մասին հաղորդել է Հայկական երիտասարդական ֆեդերացիայի տարածքային ղեկավար Արմեն Կարապետյանը:
«Այս գումարով նրանք կարող են գնել մեքենա, որ նրանց կտեղափոխի հիվանդանոց կամ այլ անհրաժեշտ վայրեր»,- ասել է Կարապետյանը:
Այս տարի մոտ 20 կամավորներ կերակրել են համայնքի մոտ 50 անդամների, իրենց ծնողներին և եղեկեղեցու սպասավորներին:
Սա այս տարվա առաջին ակցիան է: