Փետրվարի 28-ին` ժամը 11.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Ներքին Շենգավիթ թաղամասից բերման են ենթարկել 1979թ. ծնված Արթուր Բաբայանին:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ նա 2011թ. սեպտեմբերի 15-ից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի կողմից հետախուզվում էր թանկարժեք մետաղների և քարերի ապօրինի շրջանառության մեղադրանքով:











































