Friday, 29 03 2024
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին

«Վախենում ենք լուրջ նախաձեռնություններից, քանի որ կարևորում ենք, որ միջազգային հանրությունը մեզ գովի»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը:

– ԵՄ արտաքին գործերի խորհուրդը ընդունեց Հայաստանին, Ադրբեջանին և Վրաստանին վերաբերող հատուկ փաստաթուղթ, որում նաև անդրադարձ կա ԼՂ խնդրին: Ասվում է, որ ԵՄ-ն պատրաստ է ՀՀ և Ադրբեջանի միջև փոխադարձ վստահության ամրապնդմանն ուղղված միջոցներ ձեռնարկել: ԵՄ-ն ցանկանում է իր ներկայացուցիչների համար ստանալ ԼՂ և հարակից շրջաններ առանց նախապայմանների մուտք գործելու հնարավորություն, նաև առաջարկ կա մշակել ԼՂ-ում խաղաղությունը հաստատելուց հետո հնարավոր զարգացումների տարբերակներ, որոնք ԵՄ հետագա ներգրավվածության հիմք են դառնալու… Պարոն Ռուստամյան, ի՞նչ է թաքնված ԵՄ-ի այս շահագրգռվածության տակ:

– Որպեսզի նրանք ունենան հնարավորություն ազատ այցելել ԼՂ` դրա վերաբերյալ մենք բազմիցս ենք ահազանգել, որովհետև դա բոլոր միջազգային նորմերի և ԵՄ չափանիշների խախտում է: Չի կարող լինել տարածք, որտեղ հումանիտար կամ այլ առաքելություններ, որոնք անհրաժեշտ են իրականացնել նույն խնդրի լուծմանը նպաստելու առումով` այդ բոլոր նախաձեռնությունները արգելափակվեն: Կարծում եմ, որ սա ուղղակի ուղղված է Ադրբեջանին, որովհետև հայկական կողմից նման խոչընդոտներ երբեք չի առաջացել, ընդհակառակը մենք ասել ենք, որ պետք է վերջ տրվի, այսպես կոչված, «սև ցուցակների» պրակտիկային: Իսկ այդ «սև ցուցակը», «պերսոնա նոն-գրատա» անձանց քանակը գնալով ավելի էր մեծանում: Ավելին ասեմ, ադրբեջանական ծագմամբ մարդիկ, ովքեր այցելել են ԼՂ` նույնիսկ բանտարկվել են: Այսինքն` սրանք մարդու իրավունքների խախտում լինելուց բացի` նաև ԵՄ-ի որպես կազմակերպության հեղինակության խնդիրն է: ԵՄ-ն այս առումով խնդիր ունի, քանի որ Ադրբեջանը ամենաբարձր մակարդակով եվրաինտեգրման խնդիրն է ուզում առաջ մղել պաշտոնապես, բայց դա ուղղակի արդեն նշանակում է, որ այն կազմակերպությունը, որի հետ դու ուզում ես հարաբերություններդ ամրապնդել` այդ կազմակերպության ներկայացուցիչներին չես կարող թույլ չտալ որևէ տարածք այցելել: Չկան փակ տարածքներ եվրոպական տարածքում, իսկ մենք ըստ էության ԵԽ-ի անդամ լինելով` փաստորեն եվրոպական տարածք ենք, և նման հարցերը լուրջ խնդիր են առաջացնում եվրոպական կառույցների առաջ, և բոլոր նախաձեռնությունները ձախողվում են Ադրբեջանի ոչ կառուցողական պահվածքի հետևանքով:

Կարծում եմ, որ այդ բանաձևը շատ տեղին է, դրան պետք է ավելացվի նաև մեկ այլ մոտեցում, որը մենք նորից անընդհատ արծարծել ենք եվրոպացի գործընկերների հետ մեր բոլոր հանդիպումների և քննարկումների ժամանակ, որ չի կարող լինել տարածք, որտեղ մարդու հիմնարար սկզբունքները չգործեն: Այսինքն` ԼՂ-ում բնակվող որևէ քաղաքացի մեղավոր չի, որ այդ տարածքները միջազգայնորեն ճանաչված չեն, և այդ պատճառով զրկվում են այն հնարավորություններից, որ արտոնված է մարդու իրավունքների խարտիաներով, կոնվենցիաներով: Այսինքն` քանի որ դրանք գերագույն արժեք են, ենթադրվում է, որ պետք է վեր լինեն այդ գերագույն արժեքները, քան ցանկացած հանգամանք: Մարդու իրավունքների, հումանիտար խնդիրների համար փակ սահմաններ չպետք է լինեն: Կարծում եմ, որ ԵՄ կողմից սա առաջին քայլն է, որ այդ խնդիրն էլ առաջ մղվի, որովհետև ԵՄ ներկայացուցիչների խոչընդոտումը հենց դրանով էր պայմանավորված: Ադրբեջանցիները չեն ուզում, որ անմիջական կապ առաջանա ԼՂ-ի և եվրոպական այդ կառույցների միջև, որովհետև իրենք ինչպիսի տրամաբանությամբ այսօր բանակցություններն են վարում` ամեն ինչ անում են, որ ԼՂ-ն դուրս մղվի բանակցային գործընթացից` նույնը անում են նաև միջազգային ատյաններում, որ որևէ կերպ ԼՂ-ն միջազգային կառույցներում ներկայություն չունենա:

– Իսկ հնարավո՞ր է, որ այսպիսի դիրքորոշմամբ արդեն ԵՄ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիային փոխարինելու արդեն բացահայտ դրսևորումներով հանդես գա, ինչը ինչպես հայտնի է Թուրքիային և Ադրբեջանին ձեռնտու քայլ կլինի:

– Չեմ կարծում, որ դա ուղղված է Ֆրանսիայի մանդատը փոխելուն, որովհետև խոսքը կարգավորումից հետո մանդատի վերաբերյալ է, իսկ մանդատ այսօր եռանախագահներն ունեն` ԵԱՀԿ ՄԽ-ը: Կարծում եմ, որ բոլորը հասկացել են, որ այդ մանդատը, գործող ձևաչափը փոխելը նոր խնդիրներ կառաջացնի: Ճիշտ է, բանակցությունները պարբերաբար տեղապտույտի մեջ են հայտնվում, լուրջ արդյունքներ չեն տալիս, բայց որևէ մեկին թող չթվա, որ եթե ձևաչափի փոփոխությամբ փորձեն ակտիվացնել գործընթացը` ավելի լավ արդյունք կստացվի: Ճիշտ հակառակը` կարող է ընդհանրապես գործընթացը թաղվի երկար ժամանակով, և ավելի մեծ խնդիրներ առաջանան:

– Ինչպես հայտնի է, Գերմանիայի Բունդեսթագի արտաքին քաղաքականության աշխատանքային խումբը հրապարակել է «Ղարաբաղյան հակամարտության 20 տարին. նոր ազդակ հակամարտության խաղաղ կարգավորմանը» խորագրով փաստաթուղթ, որը մշակել են Բունդեսթագի Քրիստոնյա-դեմոկրատական և Քրիստոնյա-սոցիալիստների դաշինքի ներկայացուցիչները: ԱԺ քառօրյայի ընթացքում Դուք հորդորեցիք ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին պառլամենտի մակարդակով հանդես գալ հայտարարությամբ: Պարոն Ռուստամյան, ինչո՞ւ են ադրբեջանամետ պատգամավորները, ադրբեջանամետ բանաձևերը ավելի շատ, քան հայամետը, և ինչո՞վ է առհասարակ պայմանավորված պաշտոնական Երևանի այսպիսի երբեմն վախվորած կեցվածքը:

– Դժբախտաբար ես պետք է փաստեմ, որ դրանք իրար կապված են: Այսինքն` եթե մենք պասիվ ենք` ադրբեջանցիների ակտիվությունը ավելի ցայտուն է երևում: Փաստորեն բացահայտորեն խախտելով ԱԺ կանոնակարգը, մեր պաշտոնական տեսակետը այս է` չկատարենք այնպիսի քայլ, որ հանկարծ որևէ մեկին նեղացնենք, կամ` որ միջազգային հանրությունը, որը մեզ անընդհատ գովում է որպես կառուցողական դիրքերից հանդես եկող կողմ` հանկարծ չփոխի իր տեսակետը մեր նկատմամբ… Այսինքն` այն հարցերում, որտեղ մեր կենսական շահերն են, մենք վախենում ենք լուրջ, ակտիվ նախաձեռնություններ իրականացնել, որովհետև ավելի կարևորում ենք, որ միջազգային հանրությունը մեզ գովի` տեսեք, Ադրբեջանը, Թուրքիան որքան ապակառուցողական են, իսկ Հայաստանը` բրավո, ճիշտ է իրեն պահում… Բայց սրա արդյունքում մենք կորցնում ենք մեր շահերի հետապնդման կարևոր հարցերը լուծելու հնարավորությունները: Ավելին` դրանով լայն դաշտ ենք թողնում Ադրբեջանին և Թուրքիային, որպեսզի հակամարտության ամբողջ էությունը նենգափոխվի: Եվ այս գործընթացը անընդհատ շարունակվելու է, քանի դեռ այսպիսի քաղաքական որոշում ունի այսօրվա մեր պաշտոնական դիվանագիտությունը` լուրջ քայլերի չդիմենք, իզուր տեղը չբզբզենք, քանի որ դրանք նոր խնդիրներ կարող են առաջացնել, ուստի հեռու մնանք չնախատեսված արձագանքներից, հանգիստ նստենք տեղներս և ոչինչ չանենք…

– ԱԺ նախագահի մյուս հիմնավորումն էլ էր բավական խոսուն, երբ ասաց` «բայց մեր հայտարություններին ո՞վ է ուշադրություն դարձրել մինչև հիմա, ո՞վ է այնտեղ բանի տեղ դնում հայտարարություններին»…

– Գիտեք, շատ վատ է, երբ որ ԱԺ նախագահը փորձում է նսեմացնել ԱԺ-ի դերը: Այսինքն` եթե «ո՞վ է բանի տեղ դնում» մեր ցանկացած քայլ, այս դեպքում մենք ո՞ւմ ենք պետք որպես երկիր… Սա ի՞նչ մոտեցում է: Դե եթե այսպես վարվենք` «բանի տեղ չեն դնի»: Իսկ եթե «բանի տեղ չեն դնում», առավել ևս` ինչո՞ւ չեք հայտարարում, ինչի՞ց եք վախենում: Այսինքն` որևէ տրամաբանություն չկա ԱԺ նախագահի հայտարարության մեջ: Եթե ԱԺ-ն, որը իր իրավունքները, լիազորությունները, զինանոցը չպետք է օգտագործի` ումի՞ց ես այդ դեպքում դժգոհում: Եթե ըստ ԱԺ նախագահի հայտարարության` ոչինչ չարժի անել, ուրեմն եկեք ընդհանրապես ասենք՝ դիվանագիտությունը ոչ մեկին պետք չէ, փակենք դեսպանատները և բոլորին վերադարձնենք Հայաստան: Աբսուրդ է նման մոտեցումը և բացարձակապես պետականաշինության հետ որևէ աղերս չունի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում