Երկուշաբթի` փետրվարի 27-ին, Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեին (Wolfgang Schaeuble) բռնացրել են խորհրդարանական` Հունաստանին ֆինանսական օգնություն տրամադրելու քննարկման ժամանակ iPad խաղալիս,- գրել է Bild թերթը:
Տեսագրության մեջ պարզ երևում է, թե ինչպես է ֆինանսների նախարարը, iPad-ի էկրանը կողքիններից փակելով, սուդոկու խաղում:
Քննարկումից հետո Գերմանիայի խորհրդարանը կողմ է քվեարկել Հունաստանին հերթական ֆինանսական օգնություն տրամադրելուն: Ավելի քան 496 պատգամավոր կողմ է քվեարկել, 90-ը` դեմ և 5-ը`ձեռնպահ:
Սակայն Բունդեսթագի քվեարկության նախօրեին անցկացված հասարակական կարծիքի հարցման արդյունքները ցույց են տվել, որ գերմանացիների մեծ մասը դեմ է Հունաստանին ֆինանսական օգնություն տրամադրելուն,- գրում է Berliner Morgenpost` վկայակոչելով Bild am Sonntag:
Հարցմանը մասնակցած գերմանացիների ավելի քան 62 տոկոսը դեմ է Հունաստանի տնտեսության փրկության համար գումար տրամադրելուն, քանի որ նրանք կարծում են, որ Հունաստանին այլևս ոչինչ չի փրկի դեֆոլտից: