ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը երեկ «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ Հայաստանում ալյուրի թանկացման միտումները պայմանավորված են համաշխարհային շուկայում ցորենի գնի մոտ 25 տոկոս աճով:
«Ըստ հանձնաժողովի դիտարկումների` ալյուրը Հայաստանում արդեն թանկացել է միջինը 9 տոկոսով: Դրանով է պայմանավորված, մասնավորապես, Գյումրիում հացի թանկացումը:
Չնայած հացի շուկան ՏՄՊՊ հանձնաժողովի ուսումնասիրությունների շրջանակներում չէ, սակայն հանձնաժողովում հույս են հայտնում, որ նախկինում ձեռք բերված և կուտակված ցորենի ու ալյուրի հաշվին հացի գների աճը հնարավոր կլինի կանխել»,- ապա թերթը հավելում է.
«Դժվար է համակարծիք լինել ՏՄՊՊ հանձնաժողովի հետ: Եթե ցորենի և ալյուրի գները բարձրանան, հացի գինը, անկասկած, բարձրանալու է: Խնդիրն ընդամենը այն է, թե երբ է թանկանալու»:










































