Սլովենիայում ընտրվել է առաջին սեւամորթ քաղաքապետը` ծնունդով գանացի Փիթեր Բոսմանը: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը: Փիրին քաղաքի ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլում Բոսմանը հաղթել գործող քաղաքապետ Թոմազա Գանտարային: Բոսմանը հավաքել է ընտրողների ձայների 51.4%-ը, իսկ նրա մրցակիցը` 48,4%-ը:
«Այն, որ ես դարձել եմ այս քաղաքի քաղաքապետը, վկայում է, որ Սլովենիայում ժողովրդավարությունը բարձր մակարդակի վրա է»,- ասել է Բոսմանը France-Presse գործակալությանը տված հարցազրույցում: Փիթեր Բոսմանը 1980-ականների սկզբին ժամանել է Սլովենիա` բժշկություն ուսումնասիրելու: Փիրինում Բոսմանն ամուսնացել է խորվաթուհու հետ եւ արդեն 20 տարի ապրում է այդ քաղաքում:
17 հազար բնակչություն ունեցող Փիրինի ընտրություններում Բոսմանը հիմնական շեշտը դրել է զբոսաշրջության զարգացման անհրաժեշտության վրա, որը տեղական բյուջեի եկամուտների հիմնական աղբյուրն է: