Կիրակի օրը Նյու Յորքի մետրոյի ուղևորների շարքում եղել են մեծ թվով առանց անդրավարտիքի մարդիկ: Ինչպես փոխանցում է France Presse գործակալությունը, սա «Մետրոյում առանց անդրավարտիքի» խմբի 10-րդ ֆլեշմոբն է եղել:
Ըստ կազմակերպիչների կայքի` ակցիային մասնակցել է 3500 մասնակից:
Ակցիայի մասնակիցները որոշել են նույն ժամին մետրոյի վագոններում հանել իրենց անդրավարտիքները: Նրանց ներքնաշորերը եղել են խայտաբղետ, ինչը գրավել է շատ-շատերի ուշադրությունը: Ակցիայից հետո նրանք հավաքվել են Մանչեսթերի Յունիոն Սքվերում:
Ընդ որում, ցանկացած պահի, երբ ակցիայի մասնակիցներին հարցնում էին, թե ինչու են այդպես վարվել, պատասխանում էին. «Անդրավարտիքներն անհարմար դարձան»:
Այսօրինակ ակցիաներ պարբերաբար տեղի են ունենում աշխարհի ամենամեծ քաղաքներում` Բեռլինում, Բարսելոնայում, Բուենոս Այրեսում և Վաշինգտոնում: