Ընկերություններն այժմ հնարավորություն ունեն փնտրելու և վերլուծելու Twitter սոցիալական կայքի վերջին երկու տարվա բոլոր հաղորդագրությունները` շուկայական հետազոտության նպատակներից ելնելով:
BBC News-ը հաղորդում է, որ ընկերությունները կարող են վերլուծել հանրային հաղորդագրությունները, որոնք գրվել են անգամ 2010 թվականի հունվարին: Դա կօգնի ընկերություններին կազմակերպել շուկայական քարոզարշավ կամ կանխատեսել որոշ իրադարձություններ:
Մինչ այժմ միայն վերջին 30 օրերի հաղորդագրություններն են հասանելի ընկերությունների համար, իսկ սովորական օգտատերերը կարող են տեսնել վերջին 7 օրերի հաղորդագրությունները:
Մեծ Բրիտանիայի Datasift ընկերությունն առաջինն է, որն առաջարկել է ներկայացնել իր արխիվը: Ընկերության մենեջերն ասել է, որ նման բան երբեք ոչ մեկը չի արել: Twitter-ն այս կերպ գումար կաշխատի Datasift-ի միջոցով, քանի որ նա կպահանջի լիցենզավորման հարկ:








































