ՄԱԿ-ն այսօր հայտնել է, որ Սիրիայում կառավարության դեմ սկսված և արդեն 11 ամիս շարունակվող ապստամբության ընթացքում մահացությունների թիվն արդեն 2000-ով ավելացել է:
Այս մասին հաղորդում է The Associated Press-ը:
Այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հաղորդվել է, որ այժմ մահացությունների թիվն այնպիսին է, որ օրական 100 մահվան դեպքից ավելի է տեղի ունենում: Մահացածների թվում նաև կանայք են և երեխաներ: Իսկ ընհանուր առմամբ մահացությունների թիվը 7500-ից անցնում է:










































