Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2014 թվականին ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը անցկացվելու է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում:
Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար, Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Բահար Մուրադովան: Վերջինս հավելել է, որ այդ նստաշրջանը նվիրված է լինելու տնտեսական խնդիրներին:











































