Թուրքական Internet Haber կայքի փոխանցմամբ` Թուրքիայի բանտերում են պահվում 108 երկրներ ներկայացնող 2310 օտարազգիներ, որոնցից 330-ը կանայք են: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարարությունը:
Թուրքական բանտերում ամենամեծ ներկայացուցչությունն ունի Իրանը՝ 477 բանտարկյալ, ապա գալիս են Թուրքմենստանը՝ 265, Վրաստանը՝ 165, Սիրիան՝ 122, Նիգերիան՝ 111 և Բուլղարիան՝ 93 բանտարկյալ:
Կին բանտարկյալների ցուցանիշով «առաջատար» հնգյակում են ընդգրկվել Հարավային Աֆրիկան՝ 31 բանտարկյալ, Իրանը՝ 30, Վրաստանը՝ 27, Թուրքմենստանը՝ 24 և Բոլիվիան՝ 16 բանտարկյալ:
Ադրբեջանցի բանտարկյալների քանակը կազմում է 62, իսկ հայ բանտարկյալներինը՝ 11 մարդ: Բացի այդ, թուրքական բանտերում պահվող 71 մարդ չունի որևէ երկրի քաղաքացիություն:










































