Այսօր Հայաստանի շախմատի կանանց 66-րդ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարի բացման օրն է: Մրցաշարին մասնակցում են գրոսմայստեր Ն. Մովսիսյանը, միջազգային վարպետներ Ս. Անդրիասյանը, Ն. Գասպարյանը, ՖԻԴԵ-ի վարպետներ Լ. Մարտիրոսյանը, Ա. Խառատյանը, ինչպես նաև Մ. Գևորգյանը, Ա. Բաբայանը, Վ. Քալաշյանը, Շ. Սարգսյանը, Ա. Մեսելջյանը: Մասնակիցները վիճարկում են Հայաստանի 2011 թ. չեմպիոնուհու կոչումը և ազգային հավաքականի միակ թափուր ուղեգիրը: Առաջին տուրը կկայանա հունվարի 11-ին, հաղորդում է armchess.am-ը