Հայ ազգային կոնգրեսի մամլո քարտուղար Արման Մուսինյանի հայտարարությունը, որ մարտի 1-ից հետո քաղաքական այդ ուժը նոր գործընթացներ է սկսելու, կարելի է դասել նախընտրական ոճի հայտարարությունների շարքին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց փորձագետ Մանվել Սարգսյանը:
«ՀԱԿ-ը հայտարարում է, որ ընտրություններն առաջնահերթություն են, և բնական է՝ պետք է սպասել նախընտրական ոճի գործողությունների: Հանրահավաքներն այդ թվում գործողություններ են: Ուրիշ ի՞նչ պիտի անեն՝ հեղափոխություն չեն հայտարարում: Բնական է, եթե նման հայտարարություններ չկան, գործողություններ էլ չեն կարող լինել: Մինչև հիմա ինչ արել են, մոտավորապես նույն պրակտիկայով էլ առաջ կշարժվեն: Գուցե ուղղակի ավելի սուր, կուսակցականացված ելույթներ լինեն»,- ասաց փորձագետը:











































