Հունվարի 25-28-ը Երևանում կանցկացվի Հայաստանի ըմբշամարտի առաջնությունը: Ինչպես տեղեկացնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից, այս մրցաշարի արդյունքների հիման վրա կձևավորվի Հայաստանի ազգային հավաքականը: ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդատյանի խոսքերով, հավաքականի յուրաքանչյուր թեկնածու իր տեղը կվաստակի կոշտ մրցապայքարում,- հաղորդում է ԱՐՄԵՆՊՐԵՍ-ը: