Zaman թերթի հաղորդմամբ, կիրակի օրը Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին: Նա ասել է, որ «Թուրքիան ձգտում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանը, սակայն բնական է, որ այդ ձգտումը միակողմանի չպետք է լինի: Անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանն էլ քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ»,- ասել է Դավութօղլուն:
Նա կարծիք է հայտնել, որ Կովկասում խաղաղության կայացումն անհնարհն է առանց Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման: «Անհրաժեշտ է խաղաղություն բերել Կովկաս: Եվ դա անհնար է անել առանց հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման»,- ասել է արտգործնախարարը: