Saturday, 20 04 2024
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է

Սերժ Սարգսյանի և օլիգարխների փոխզիջումը

Ռուբեն Հայրապետյանը, որը մի քանի ամիս առաջ գրեթե երդվում էր, թե հոգնել է պատգամավոր լինելուց և չի ուզում առաջադրվել, հայտարարել է, որ առաջադրվելու է մեծամասնական ընտրակարգով: Թե ով է Ռուբեն Հայրապետյանը՝ գիտեն բոլորը: Նա միայն ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը չէ կամ ՀՀԿ-ական պատգամավոր, որը գրեթե երբեք չի մասնակցում խորհրդարանի աշխատանքներին, եթե պետք չէ կոճակ սեղմել: Նա նաև մարդ է, որը, ասենք, իրեն անցանկալի հարցեր ուղղող լրագրողների հետ խոսում է միայն հայհոյանքներով, բայց դրա համար ոչ մի պատասխանատվության չի ենթարկվում:

Եվ ահա այդ մարդը նորից ուզում է դառնալ պատգամավոր, ու կասկած չկա նաև, որ կդառնա: Ու կասկած չկա նաև, որ նրան պատգամավոր դառնալու հանձնարարական տվել է ՀՀԿ-ն, որի խորհրդի անդամ է Հայրապետյանը: Եվ դա այն ՀՀԿ-ն է, որի նախագահ Սերժ Սարգսյանն ու որի գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանը հայտարարում են, թե իրենց ցուցակում գործարարներ և օլիգարխներ չեն լինելու:

Իսկ ի՞նչ կապ ունի՝ ցուցակում են լինելու, թե պատգամավոր են դառնալու մեծամասնականով: Օրինակ՝ Սերժ Սարգսյանի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը, ամիսներ առաջ լքելով իր պաշտոնը, հայտարարեց, թե հրաժարական է տալիս քաղաքականությունից հեռանալու համար և մնում է միայն բիզնես դաշտում: Կարեն Կարապետյանն էլ ՀՀԿ խորհրդի անդամ է, և նա էլ այժմ պատրաստվում է առաջադրվել մեծամասնականով: Այսինքն՝ բիզնեսի մեջ մնացած և քաղաքականությունից իբր հեռացող ՀՀԿ-ականը այսօր պատրաստվում է պատգամավոր դառնալ մեծամասնական ընտրակարգով:

Նույն կերպ առաջադրվելու ցանկություն է հայտնում նաև հանքատեր, նախկին ճայասպան Վարդան Այվազյանը, որը կարող է իր հանքերը վաճառելու վերաբերյալ բանակցություններ վարել այս կամ այն պատվիրակության հետ, իսկ հետո իրեն հատուկ անինտելեկտուալ ցինիզմով հայտարարել, թե ինքն ընդամենը սեփականատեր է, բայց չի կառավարում իր բիզնեսները:

Եվ կասկած չկա, որ ՀՀԿ-ական գործարար մեծամասնականների թիվը լինելու է բավական մեծ, միևնույն ժամանակ նաև բացահայտելով այն մեծ սուտը, որ հանրությանը պատրաստվում են մատուցել Սերժ և Տիգրան Սարգսյանները՝ ի դեմս անբասիր ընտրական համամասնական ցուցակի: Մյուս կողմից՝ սա նաև ցույց է տալիս, որ իշխանությունը Հայաստանում իրականում շարունակում է մնալ օլիգարխիայի ձեռքին՝ չնայած, այսպես ասած, արդիականացման մասին հայտարարություններին, որ արվում են մինչև անգամ Սերժ Սարգսյանի շուրթերից:

Բանն այն է, որ եթե Հայաստանում իշխող ուժն օլիգարխիան չլիներ, ապա հազիվ թե Սերժ Սարգսյանը կարիք ունենար մեծամասնական ընտրակարգով պատգամավորության հավանություն տալ օլիգարխներին: Իշխանությունը նրանց պարզապես կհորդորեր մի-մի ինտելիգենտ կերպար ճարել և որպես լիազոր ներկայացուցիչ գործուղել խորհրդարան: Բայց, ըստ երևույթին, օլիգարխները չեն վստահում Սերժ Սարգսյանին և պնդել են անձամբ խորհրդարանում ներկայացված լինելու վրա, ինչին էլ Սարգսյանը տեղի է տվել՝ ընդամենը կարողանալով փոխզիջման գալ համամասնական ցուցակի հարցում:

Այսինքն՝ ՀՀԿ համամասնական ցուցակը, որ մատուցվում է որպես հանրության, քաղաքացիական պահանջներին ընդառաջ գնալու քայլ, հասարակության հետ յուրօրինակ իշխանական փոխզիջում, իրականում փոխզիջում է օլիգարխների և Սերժ Սարգսյանի միջև, ընդ որում՝ փոխզիջում, որի մեծամասնական մանդատը կարող է լինել այսբերգի միայն երևացող մասը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում