«Առաջին լրատվականն» այսօր արդեն տեղեկացրել է, որ Թուրքիայի վարչապետը շաբաթ օրը Կարս կատարած այցի ժամանակ կարգադրել էր մինչև իր հաջորդ այցը քանդել հայ-թուրքական բարեկամության հուշարձանը, որը մի քանի տարի առաջ էր կանգնեցվել Կարսում:
Այսօր այդ հայտարարություններին արձագանքել է կառույցի ճարտարապետ Մեհմետ Ակսոյը, որն ասել է, թե Էրդողանն այս քայլով կհավասարվի «Թալիբանին», որը մի քանի տարի առաջ աֆղանական տաճարում քանդել էր Բուդդայի ժայռափոր արձանը: Էրդողանն այս քայլով կդառնա առաջին պետության ղեկավարը, որը խաղաղության արձան է քանդել:
Ակսոյը հարց է ուղղել կառավարությանը՝ ինչպե՞ս են պատրաստվում բացատրել աշխարհին, թե ինչո՞ւ են քանդում խաղաղության հուշարձանը: