Փետրվարի 26-ին` ժամը 14.00-ի սահմաններում, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի պղնձամոլիբդենային կոմբինատի բաց հանքի տարածքում «Բելազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է:
Պատահարի հետևանքով վարորդը` Քաջարան քաղաքի բնակիչ, 56-ամյա Առուստամ Առուստամյանը, տեղում մահացել է:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:








































