Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայաստանի համար կարևոր քննարկում՝ Բրյուսելում

Այսօր Բրյուսելում հանդիպում են Եվրամիության երկրների արտգործնախարարները, որոնք, ի թիվս Սիրիայի և Իրանի հետ կապված թեժ հարցերի, քննարկելու են նաև Հարավային Կովկասի իրավիճակը: Սպասվում է նաև, որ քննարկման արդյունքում ընդունվելիք փաստաթղթում Եվրամիությունը կանդրադառնա նաև Հարավային Կովկասի իրավիճակին և կովկասյան ուղղությամբ եվրոպական քաղաքականության աշխուժացման մտադրությանը:

Այն, որ Եվրամիության արտգործնախարարները Սիրիայի և Իրանի՝ իրապես լրջագույն խնդիրների կողքին քննարկելու են նաև Հարավային Կովկասի վիճակը, արդեն իսկ հուշում է Եվրամիության համար Կովկասի կարևորության զգալի աճի մասին: Միևնույն ժամանակ, հասկանալի է նաև, որ թե՛ Սիրիայի, թե՛ Իրանի խնդիրները այնպիսիք են, որ դրանց այս կամ այն գեներացումը ուղղակի ազդեցություն կարող է թողնել Հարավային Կովկասի վրա, ինչը ենթադրում է, որ Իրանի ու Սիրիայի հետ զուգահեռ՝ պետք է իսկապես զբաղվել նաև Հարավային Կովկասով, որպեսզի այստեղ իրավիճակը դուրս չգա վերահսկողությունից: Հարավկովկասյան հարցի քննարկմամբ Եվրամիությունը փաստորեն ցանկանում է ցույց տալ, որ հստակ գիտակցում է իրանական և սիրիական խնդիրների պոտենցիալ դետոնացիան, և այդ իմաստով Հարավային Կովկասում իրավիճակը չի թողնելու ինքնահոսի, այսինքն՝ թույլ չի տալու, որպեսզի տեղի ունենա հնարավոր ապակայունացում, թույլ չի տալու, որպեսզի որոշ սուբյեկտներ օգտվեն Սիրիայի և Իրանի հարցում հնարավոր բարդություններից և համարեն, որ աշխարհի ուշադրությունն այլ տեղ է, և կարելի է Հարավային Կովկասում կատարել անպատժելի քայլեր:

Դա թերեւս առաջին հերթին մեսիջ է՝ ուղղված Ռուսաստանին, այն իմաստով, որ Եվրամիությունը Հարավային Կովկասի հարցում ամենևին չի թուլացնելու, այլ հակառակը՝ մեծացնելու է ուշադրությունը, և Ռուսաստանը կարող է չմտածել առիթից օգտվելու և էքսպանսիոն քայլեր նախաձեռնելու մասին։ Միևնույն ժամանակ Եվրամիությունը նաև ակնարկում է, որ մտադիր չէ Ռուսաստանի հետ առևտրի առարկա դարձնել Հարավային Կովկասը՝ Իրանի և Սիրիայի հարցում Ռուսաստանից ցանկալի դիրքորոշում ստանալու համար: Իսկ մեսիջի մյուս հասցեատերերը թերևս Ադրբեջանն ու Թուրքիան են՝ թե ընդհանուր տարածաշրջանային «գամբիտի» պատրանքներ չունենալու, թե նաև, մասնավորապես, Հայաստանի հանդեպ ավանտյուրայի գայթակղությունից զերծ մնալու առումով: Այլ կերպ ասած՝ այսօր Բրյուսելում տեղի ունեցող արտգործնախարարների հավաքը խոշոր հաշվով շատ կարևոր է Հայաստանի համար, Հայաստանի անվտանգության համար:

Եվ այն, որ Եվրամիությունը մեծ ուշադրություն է դարձնում Հարավային Կովկասին, հիմք է տալիս կարծելու, որ այդ առումով ԵՄ ներկայիս քաղաքականությունը բավական ներդաշնակ է Հայաստանի շահին: Այսինքն՝ ըստ ամենայնի, Եվրամիությունը փորձում է ստանձնել տարածաշրջանում անվտանգության երաշխավորի դերը, և այն Հայաստանի համար կարող է լինել շատ ավելի հուսալի, քան, օրինակ, մեր «ավանդական» երաշխավորը Մոսկվայից՝ հատկապես նկատի ունենալով, որ համաշխարհային պատմական և կարևոր բեկումնային հանգրվաններում, երբ գլոբալ խնդիրները զբաղեցրել են համաշխարհային օրակարգը, մեր «ավանդական» երաշխավորը մշտապես ցուցաբերել է մեր հաշվին Թուրքիայի հետ գործարքներ կնքելու նախանձախնդրություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում