Ալեքսանդր Սպենդարյանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր իրենց վերջին հրաժեշտը տվեցին աշխարհահռչակ դիրիժոր Օհան Դուրյանին: Հրաժեշտի արարողությանը ներկա էին 1-ին տիկին Ռիտա Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և Կոնգրեսի այլ ներկայացուցիչներ,դերասաններ,երգիչներ,նկարիչներ և մշակույթի այլ ներկայացուցիչներ, ինչպես նաև նրա արվեստը սիրող և գնահատող հասարակ քաղաքացիներ: Մաեստրո Օհան Դուրյանի դին հողին կհանձնվի Կոմիտասի անվան պանթեոնում: Օհան Դուրյանին ճանապարհեցին ազգային ակադեմիական թատրոնից ծափահարություններով և Մոցարտի երաժշտության ներքո: