Associated Press-ի փոխանցմամբ, Ռուսաստանը հետ է կանչել 2022թ. աշխարհի առաջնությունը Ռուսաստանում անցկացնելու վերաբերյալ իր հայտը եւ կենտրոնանալու է 2018թ. հայտի ուղղությամբ:
Հավանաբար` այս քայլն ունի տակտիկական բնույթ: Մինչ այդ 2022թ. համար իր թեկնածությունը հանել էր Անգլիան, իսկ 2018թ. համար` ԱՄՆ-ն: Սա վկայում է այն մասին, որ երկրները պայմանավորվածություններ են ձեռք բերում մեկը մյուսի դեմ չաշխատելու եւ մեկը մյուսի հայտերը պաշտպանելու վերաբերյալ: Երկրների ընտրությունը կկայանա այս տարվա դեկտեմբերի 2-ին: Հիշեցնենք, որ 2018թ. աշխարհի առաջնությունը սեփական հարկի տակ անցկացնելու հայտեր, բացի Ռուսաստանից եւ Անգլիայից, ներկայացրել են նաեւ Իսպանիան եւ Պորտուգալիան, Բելգիան եւ Հոլանդիան` համատեղ հայտերով: