Ինչպես հաղորդում են իրանական ԶԼՄ-ները, Իրանը հրաժարվել է Հունաստանին տրամադրել 500 հազար բարել նավթ:
«Նավթային լցանավերը, որոնք եկել էին Հունաստան 500 հազար բարել նավթ տանելու, դատարկ են վերադարձել այն բանից հետո, երբ Իրանը հրաժարվել է նավթ մատակարարել»,- РИА Новости-ից մեջբերում է Fars իրանական գործակալության հաղորդագրությունը:
Անցյալ շաբաթ Press TV իրանական հեռուստատեսությունը հայտարարել էր, որ Իրանը դադարեցնում է նավթ տրամադրել Ֆրանսիային, Իտալիային, Հունաստանին, Իսպանիային, Նիդեռլանդներին, Պորտուգալիային:
Սակայն Իրանի նավթի նախարարության նախարարը մերժում է այդ տեղեկատվությունը` ասելով, որ մատակարարումները չեն դադարեցվել հումանիստական պատճառներով:








































