Saturday, 20 04 2024
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ

«Մի՛ մեռիր: Ապրի՛ր: Կարո՛ղ ես»

Երեմիա Ալեքսանյանը ծնվել է Փարիզի արվարձաններից մեկում` հայկական թաղամասում: Մասնագիտությամբ հոգեվերլուծող է: Երբ Ֆրանսիայում ապրող հայրենակիցներին ասաց, որ Ցեղասպանության մասին ելույթներից առավել կարևոր է այսօրվա Հայաստանը և հատկապես այնտեղ ապրող մտավորականի վիճակը, նրան ասացին. «Դու թուրք ես»: Առաջին անգամ Հայաստան եկավ 1989 թվականին: Ու երբ տեղացիները տեսան, որ Երեմիան հասկանում է իրենց մանր քոքվածությունները և արգելում է, օրինակ, օգնության դեղերի վաճառքը երկրաշարժից տուժածներին, նրան ասացին. «Դու շպիոն ես»:

Երկրորդ անգամ Հայաստան եկավ 1997 թվականին: Երբ իջավ ինքնաթիռից, օդանավակայանում մի պլակատ գրեց` «Ես ուզում եմ վերադառնալ իմ հայրենիքը»:

– Որ կողմը նայեցի, հաստ վզերով, գողական շարժուձևով տղամարդիկ էին կանգնած: Հարցրի. «Աշոտ, այս ի՞նչ է պատահել: Կարո՞ղ է բանտարկյալներին դուրս են թողել»: Աշոտն ասաց. «Նոր օդանավակայանի աշխատողներն են: Նոր ղեկավարների մոտեցումն է»:

Խոսեցինք նոր ղեկավարներից, ու մեր զրույցի ընթացքում հիշեցինք նաև Գագիկ Ծառուկյանին, քանի որ ամեն բան, որ կա աշխարհի վրա, Աստծո ստեղծածն է, և յուրաքանչյուրն էլ արժանի է ուշադրության:

– Ցանկացած երկրում կա այդպիսի մեկը: Ֆրանսիայում էլ կա, բայց ոչ այդչափ ցածր որակով: Նրանք պատկանում են «Հայրիկը» խմբին: Այս տեսակը կոնֆետ է տալիս ժողովրդին և ուզում է, որ բոլորը հիանան իրենով: Մի՛ վերցրեք այդ կոնֆետը, «հայրիկը» հետո ծեծելու է տված կոնֆետի դիմաց:

Հայաստանում ապրում են նաև նկարիչներ, և Երեմիա Ալեքսանյանը սիրում էր այցելել նրանց արվեստանոցներ: Հայտնաբերեց մի ապշելու փաստ` 50 հայ նկարիչների արվեստանոցներից 45-ում ապրում էր Դոն Կիխոտի նկարը:

– Ինչո՞ւ էին հայ նկարիչներն այդքան սիրում նկարել Դոն Կիխոտին: Որովհետև ամեն հայ Դոն Կիխոտ է: Անընդհատ կռվի մեջ է: Եվ այդ կռիվը թուրքի հետ չէ: Մենք պետք է հասկանանք, որ դեմ դիմաց նստած են երկու ազգ` թուրքը վախենում է մահանալ, հայը վախենում է ապրել: Ինչո՞ւ չենք կարող ապրել: Ինչո՞ւ չենք կարող ուրախ ապրել, նորմալ երկիր ունենալ: Ո՞րն է այն վերջնական փաստը, որ հաստատ չենք կարող: Ինչո՞ւ սիրելիս ասում ենք. «Ցավդ տանեմ»: Բավակա՛ն է: Մի քիչ էլ ուրախությունով զբաղվեք: Հայ կինը մի կողմից սրբություն է, մյուս կողմից` աղբաման: Հայ երեխան և՛ իշխան է, և՛ մարտիրոս: «Գլուխդ կպոկեմ»,- այսպես են սաստում երեխային: «Մեռնեմ քեզ»,- այսպես էլ սիրում են երեխային: Մի՛ մեռիր, ապրի՛ր: Դուք դա կարո՛ղ եք:

Երեմիա Ալեքսանյանը չնայած չի սիրում Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին, որովհետև, ըստ նրա, վերջինս կաթվածահար վիճակի հասցրեց Ֆրանսիայի տնտեսությունը, կրթությունը և մյուս գերակա ճյուղերը, այնուամենայնիվ, բարձր է գնահատում նրա համարձակությունը, երբ այդ ֆրանսիացին ի լուր աշխարհի հայտարարեց, որ հայերի Ցեղասպանությունը ժխտելու դեպքում տրամաբանական է, որ պետք է ժխտել նաև հրեաների Հոլոքոսթը: Անշուշտ, ոգևորված է Ֆրանսիայի Սենատի` Ցեղասպանությունը ժխտելը քրեականացնելու մասին օրինագծի ընդունմամբ: Բայց նույն վստահությամբ, ինչպես 30 տարի առաջ, վստահ է, որ պետք չէ սպասել Ցեղասպանության ճանաչմանը: Պետք է կանխարգելել և հաղթահարել Ցեղասպանության հետևանքով առաջացած անմիջական և հետագա տրավմաները:

– Մանկապիղծները, որոնցից գրեթե բոլորը երբևէ ենթարկվել են մտավոր, ֆիզիկական կամ սեռական բռնության, այդ դժոխքը վերապրել են տալիս իրենց զոհերին: Նույն կերպ զոհ դարձած ազգը կարող է ծնել դահիճներ: Արդյոք սրանք ոճիրի անեծքից ազատվելու անգիտակից փորձե՞ր չեն: Կարծես դահիճը չի կարող պատկերացնել ուժի կիրառման այլ միջոցներ, քան այն, ինչ ինքն ապրել է իր ազգի պատմության ընթացքում: Ի՞նչ խորությամբ ենք հասկացել և մարսել դահիճների հոգեբանությունը, որ կարողանանք մտածել, թե գոյություն չունեն իրավունքի և քաղաքականության մեջ հնարավոր այլ մոտեցումներ:

Ըստ հոգեվերլուծող Երեմիա Ալեքսանյանի` սա է պատճառը, որ մենք այսքան շեշտված ձևով դառնում ենք զոհեր ու ստրուկներ և ապահովում ենք սեփական դահիճների ծնունդը սեփական ստրուկների համար: Անցյալի դահիճների ուղերձն այնքան խորն է մտել մեր ինքնության մեջ, որ ինքներս անգիտակցաբար իրականացնում ենք մեր իսպառ անհետացումը: Փաստորեն, մենք մեր լավը չուզող ազգերին ասացինք. «Դուք նեղություն մի քաշեք, մենք ինքներս…»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում