Saturday, 10 06 2023
00:00
Իրանում չկա չհայտարարված միջուկային նյութ. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչություն
23:45
Բելգիան Ուկրաինային 3,5 մլն եվրո կհատկացնի Կախովկայի ՀԷԿ-ի պայթեցման հետևանքների վերացման համար
Ղազախստանում անտառային հրդեհներ են բռնկվել․ կան զոհեր
Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ
Հաղորդակցության ուղիները Հայաստանի տարածքում ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից հսկելու պայմանավորվածություն ձեռք չի բերվել
22:45
Ստամբուլում հրդեհ է բռնկվել այն մարզադաշտի մոտ, որտեղ քիչ անց կմեկնարկի ՉԼ եզրափակիչը
Արարատի մարզում՝ Toyota-ի մեջ հայտնաբերվել է մարզում հայտնի 37- ամյա առևտրականի դին. shamshyan.com
Երևան-Աշտարակ ավտոճանապարհին Nissan-ը կոտրել է «Գազպրոմ Արմենիա»-ի գազի բաշխիչ կայանը
Զենքի ձեռքբերման այլընտրանքային լավագույն ուղղությունը մեզ համար Հնդկաստանն է
Արցախի նախագահը շարունակում է հանդիպումները հանրության տարբեր շրջանակների հետ
Նախկին ռեժիմի պարագլուխների դատական գործերով արդարադատությունը զոհաբերվեց
21:15
Կոլումբիայում ավիավթարից 40 օր անց ողջ են գտել չորս երեխայի
«Երկաթե գմբեթ»․ ուսումնասիրելով Իսրայելական երկնքի պաշտպանական համակարգը
20:45
Մեկուկես ժամ հեռախոսով. ինչի՞ մասին են խոսել Մակրոնն ու Ռաիսին
ՌԴ ԱԴԾ-ն կվերահսկի Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունը. Մուստաֆաև
Տարվա առաջին հինգ ամիսներին Հայաստան է այցելել մոտ 806 հազար զբոսաշրջիկ. նախարար
Աշտարակ-Փարպի ճանապարհին տեղի ունեցած ավտոպատահարի հետևանքով կան տուժածներ
ԱՄՆ Սենատում ներկայացվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող բանաձև
Հանրությունը դասականի կարիքն ուներ, այս օրերին մարդիկ հոգևոր սնունդ ստացան
19:15
Թրամփին նոր մեղադրանք է ներկայացվել
Հրդեհ Ապարանում. շուրջ 160 հակ անասնակեր է այրվել
Ադրբեջանում հաստատել են զինծառայողի ինքնասպան լինելու վարկածը
Վահան Քերոբյանը Սյունիքի Խոտում մասնակցել է «Ոչխարների Խուզման» փառատոնին
Ադրբեջանը Իտալիայից կգնի C-27J Spartan ռազմական ինքնաթիռներ
Ռուսական կառույցների պատճառով Հայաստանը փաստի առաջ է կանգնել
Հայաստանը կարևորում է Պորտուգալիայի հետ բարեկամական հարաբերությունները. Վահագն Խաչատուրյան
Թուրքիայի նոր կառավարությունը. ինչ է սպասվում Հայաստանին և տարածաշրջանին
Փարիզի խորհուրդն ընդունել է Արցախի ժողովրդին և ՀՀ-ում ապաստանած արցախցիներին օգնության բանաձև
Ադրբեջանը խախտել է հրադադարը․ ԱՀ ՊՆ
Նախկին արտգործնախարարների «զուգահեռ» հոդվածները. գիտեն շատ բան, իսկ ի՞նչ չեն ասում

Քլինթոնը Արևելյան Երուսաղեմում իրականացված գործողությունների համար քննադատել է Իսրայելին

Ինչպես հայտնում է Ռեյթեր գործակալությունը, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կիրակի օրը քննադել է Իսրայելի գործողություններ, որը Արևելյան Երուսաղեմում ընդլայնում է հրեական բնակավայրերը:
Ավելի վաղ` կիրակի օրը, իսրայելյան իշխանությունները քանդել են 1930-ական թվականներին կառուցված Shepard հյուրանոցի շենքը Արևելյան Երուսաղեմում, որը պաղեստինցիները համարում են անկախ պաղեստինյան պետության ապագա մայրաքաղաք: Այս վայրում իսրայելական իշխանությունները պլանավորում են կառուցել 20 բնակարան ունեցող շենք հրեա բնակիչների համար:
«Այս շինարարությունը սասանում է խաղաղ ջանքերի արդյունավետությունը, որոնք ուղղված են երկու երկրների միջև կոնֆլիկտի կարգավորմանը: Մասնավորապես, այս քայլը հակասում է երկրների միջև Երուսաղեմի կարգավիճակի հիմնավորված և անհրաժեշտ համաձայնության տրամաբանությանը»,- հայտարարել է Քլինթոնը Աբու Դաբիում ունեցած իր ելույթի ժամանակ, որտեղ ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Պարսից ծոցի երկրներով շրջագայության շրջանակում:
Նրա խոսքերով, ԱՄՆ-ն համարում է, որ խաղաղ բանակցությունները միակ միջոցն են գալու համաձայնության, որը կբավարարի և՛ պաղեստինյան վարչակազմին, և՛ Իսրայելին, այդ իսկ պատճառով Վաշինգտնը կշարունակի ճնշում գործադրել երկու կողմերի վրա:
Անցյալ տարվա սեպտեմբերի սկզբին ԱՄՆ միջնորդությամբ վերսկսված բանակցությունները պաղեստինցիների և Իսրայելի միջև երեք շաբաթ անց հայտնվեցին փակուղում: Պաղեստինցիները կտրականապես հրաժարվեցին շարունակել բանակցությունները իսրայելյան կողմի հետ, մինչև Թել Ավիվը չդադարեցնի Հորդանան գետի Արևմտյան ափի և Արևելյան Երուսաղեմի շինարարությունները: Բացի այդ, Պաղեստինի ազգային ադմինիստրացիան բացառում է կոնֆլիկտի ժամանակավոր լուծումը և պահանջում է լայնամասշտաբ կարգավորում՝ ապագա պաղեստինյան պետության սահմանների հստակ որոշմամբ 1967 թ. սահմաններում, ըստ որի՝ Արևելյան Երուսաղեմը ճանաչվում է որպես իրենց մայրաքաղաք, ինչպես նաև պաղեստինցի փախստականների վերադարձի հարցի կարգավորմամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում