Ֆեռարի թիմի ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն երեկ Կորեայում կայացած «Կորեայի Գրան-պրի» ավտոարշավի ժամանակ գրավեց առաջին հորիզոնականը եւ գլխավորեց մրցաշարային աղյուսակը:
Ավտոարշավի սկիզբը հետաձգվեց կես ժամով, սակայն դա չխանգարեց Ֆեռարիի ավտոարշավորդներին հաղթանակած դուրս գալ այս փորձությունից: Արդյունքում այդ թիմի մեկ այլ ավտոարշավորդ` բրազիլացի Ֆելիպե Մասան, գրավեց երրորդ հորիզոնականը: Երկրորդը Կորեայում Մաք-Լարենի ավտոարշավորդ Լյուիս Հեմլիթոնն էր:
Անձնական հաշվարկ.
1. Ֆերնանդո Ալոնսո (Իսպանիա), Ֆեռարի – 231
2. Մարկ Ուեբեր (Ավստրալիա), Ռեդ Բուլ – 220
3. Լյուիս Հեմիլթոն (Մեծ Բրիտանիա), Մաք-Լարեն – 210
Կոնստրուկտորների հաշվարկ.
1. Ռեդ Բուլ – 426
2. Մաք-Լարեն – 399
3. Ֆեռարի – 374