Իսպանական մամուլի տեղեկացմամբ «Ռեալ»-ի՝ հասարակության հետ կապերի նախագահ Էմիլիո Բուտրագենիոն գոհ է Լա Լիգայում թիմի ելույթներից: Բուտրագենիոն վստահ է, որ ընթացիկ մրցաշրջանում «բլանկոսներ»-ը մեծ հաջողությունների կհասնեն:
«Մեզ հաջողություններով լի ամիսներ են սպասվում: Մենք ուժեղ թիմ և հիանալի մարզիչ ունենք: Նա գիտի, թե ինչպես մաքսիմալ արդյունք ստանա իր ֆուտբոլիստներից: Այժմ մենք պետք է առավել համախմբված լինենք»,- ասել է Բուտրագենիոն:
Արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը համակարծիք է Էմիլիո Բուտրագենիոյի հետ:
««Ռեալ»-ն այժմ լավ է ելույթ ունենում, սակայն առջևում մեզ բազմաթիվ հանդիպումներ են սպասվում, որոնցում մենք պետք է հաղթենք ու միավորներ վաստակենք: Այդ պատճառով թիմն իրավունք չունի թուլացնել իր տեմպը, ընդհակառակը՝ մենք պետք է ավելի լավ խաղանք»,- հայտարարել է ֆուտբոլիստը:









































