Չինաստանի հյուսիսային մասում ավտոբուսը ընկել է կիրճը, ինչի հետևանքով զոհվել է 15 մարդ, հաղորդում է Синьхуа գործակալությունը`վկայակոչելով տեղական ճանապարհային ոստիկանությանը:
Ավտովթարը տեղի է ունեցել այսօր՝ տեղական ժամանակով առավոտյան ժամը 09.25-ին, Ցզինչեն քաղաքի մոտակա շրջաններից մեկում` թիվ 207 ճանապարհի վրա:
Պատահարի ժամանակ ավտոբուսում եղել են 33 ուղևորներ:
Դեպքի վայրում աշխատում է փրկարարական խումբ:
Պատահարի պատճառները հետազոտվում են:











































