Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Իսպանիայի առաջնություն. «Ռեալ»-ը շարունակում է հետապնդել «Բարսելոնա»-ին (աղյուսակ)

Իսպանիայի առաջնության 18-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում. 6 խփված գնդակ, բազում զգուշացումներ, 1 հեռացում: Հյուրերի տարածքային և խաղային առավելությունը առաջին խաղակեսում, «Ռեալ»-ի պատասխանը երկրորդ խաղակեսում, Մոուրինյոյի հերթական բեմականացումը, մի խոսքով ֆուտբոլային երեկոն Մադրիդում կարելի է կայացած համարել: Հանդիպման 18-րդ րոպեին արդեն հյուրերն առջևում էին 1:2 հաշվով: Կանիի ու Ռուբենի գոլերին պատասխանեց Ռոնալդուն:

Առաջին խաղակեսի վերջին րոպեին տուգանայինի խաղարկումից հետո նույն Ռոնալդուն գլխի հարվածով հավասարեցրեց հաշիվը: Ընդմիջումից հետո իր խոսքն ասեց նաև Մոուրինյոն, ով սկզբում Լասին փոխարինեց Խեդիրայով, այնուհետև կենտրոնական պաշտպան Ալբիոլի փոխարեն խաղադաշտ մտցրեց վնասվածքից նոր ապաքինված Կակային: Մադրիդցիների ճնշումը Լոպեսի դարպասին գնալով ուժեղանում էր, ինչը 80-րդ րոպեին տվեց իր արդյունքը` Ռոնալդուն, ով երևի աշխարհում միակ ֆուտբոլիստն է, որ կարող է մի քանի վայրկյանների ընթացքում ընկած տեղից հարվածել դարպասին, փոխանցում կատարել խաղընկերոջը, այնուհետև մեկ ակնթարթում կանգնել, շրջվել ու գոլային հարված կատարել, առաջ մղեց «արքայական» ակումբին: 2 րոպե անց Ռոնալդուի փոխանցումից հետո հանդիպման վերջին գոլը խփեց Կական` 4:2:

Կիրակնօրյա մյուս հանդիպումներում գրանցվեցին հետևյալ արդյունքները` «Էսպանյոլ»-«Սարագոսա»` 4:0, «Մալյորկա»-«Ալմերիա»` 4:1, «Օսասունա»-«Խետաֆե»` 0:0, «Ռասինգ»-«Սպորտինգ»` 1:1, «Լևանտե»-«Վալենսիա»` 0:1:

Շաբաթ օրը կայացած խաղերին արդեն անդրադարձել ենք, իսկ «Հերկուլես»-«Ատլետիկո Մադրիդ» հանդիպումը կկայա այսօր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում