Երեկ Հոմս քաղաքի ռմբակոծության հետևանքով զոհվել է 103 մարդ: Reuters գործակալությունը, հղում կատարելով տեղի ապստամբ ուժերին, հաղորդում է, որ կառավարական ուժերը ռմբակոծել են նաև Համա քաղաքի մերձակայքը:
Հաղորդվում է, որ սպանվածների մեծ մասը քաղաքացիական բնակչություն է, այդ թվում` 14 երեխա և մեկ կին: Սպանվածների մեջ է նաև Անաս Ալ-Թարշեհը, որը նկարահանում էր Հոմսի ռմբակոծությունը և տեղադրում Youtube-ում:
Այս լարվածությունը տեղի է ունենում այն տեղեկության ֆոնին, համաձայն որի` «Կարմիր խաչը» սկսել է տարհանել Հոմսում վիրավորված կանանց և երեխաներին:











































