Հայտնի ռեժիսոր Հրաչյա Ղափլանյանի դուստր, դերասանուհի Տաթևիկ Ղափլանյանի դին Լոս Անջելեսից Երևան է տեղափոխվել հունվարի 8-ին: Սիրված դերասանուհու հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 11-ին Երևանի քաղաքային պանթեոնում: Դերասանուհու երկրպագուները կարող են իրենց վերջին հրաժեշտը տալ նրան Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի շենքում հունվարի 11-ին՝ ժամը 12-14-ը:
Հիշեցնենք, որ սիրված դերասանուհին մահացել էր դեկտեմբերի 22-ին Լոս Անջելեսում: