Ինչպես հաղորդում է RIA-Novosti գործակալությունը, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը երեկ հայտարարել է, որ պատրաստվում է մասնակցել 2015թ.-ին կայանալիք նախագահական ընտրություններին:
«Ես իրավունք ունեմ մտածելու երկրորդ ժամկետի մասին, և դա իրական է: Սակայն դրա համար անհրաժեշտ է լավ աշխատել, և դա շահագրգռում է և ինձ, և իմ թիմին: Մենք ձգտելու ենք դրան»,- ասել է Յանուկովիչը ուկրաինական հիմնական հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նա հաստատել է, որ երկրի նախագահն ընտրվելու է ուղիղ համապետական ընտրությունների միջոցով: Հավելել է նաև, որ հանդես է գալու նախագահական պաշտոնավարման ժամկետի երկարացման նախաձեռնությամբ, որն այս պահին 5 տարի է:








































