Wednesday, 24 04 2024
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Էրդողանը քանդում է հայ-թուրքական բարեկամության հուշարձանը. The Wall Street Journal

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանգստյան օրերին պահանջել է քանդել Թուրքիայի և Հայասանի բարեկամությունը խորհրդանշող հուշարձանը` դրանով իսկ ցույց տալով սահմանի բացման գործընթացի և երկու հարևան երկրների հարաբերությունների կարգավորման ճգնաժամի խորացումը:
Էրդողանն այլանդակություն է անվանել այդ հուշարձանը: Այս մասին նա հայտարարել է շաբաթ օրը Կարսում: Նա քաղաքապետին, որը Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ է, կոչ է արել մինչև իր հաջորդ այցը քանդել այն և փոխարենը կառուցել պուրակ: Այս մասին հաղորդել է Anadolu գործակալությունը:
«Նրանք այլանդակություն են տեղադրել… անհնար է պատկերացնել, որ այդպիսի գործերը կարող են տեղ զբաղեցնել արվեստի լուրջ գործերի կողքին»,- ավելացրել է նա:
The Wall Street Journal թերթը եզրակացնում է, որ այս հայտարարություններն ասված են առաջիկա ընտրությունների համար, որոնք կկայանան հունիսին: Էրդողանի այս հայտարարությանն անմիջապես պատասխանեցին ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցությունից. «Քանդակը ո՛չ տարօրինակ է, ո՛չ էլ այլանդակ»,- ասել է այդ կուսակցության պատգամավոր և մշակույթի նախկին նախարար Էրջան Կարակասը: Նա այդ հուշարձանը գնահատել է որպես բարձր արվեստի նմուշ և «հակաթույն» Ցեղասպանության հուշարձաններին ու կոչ արել Էրդողանին փոխել իր որոշումը:
Թերթը գրում է, որ 30 մետր բարձրություն ունեցող այս հուշարձանը կառուցվել է 2008 թ. Կարսում` Հայաստանի սահմանից 40 կմ հեռավորության վրա: Այն նախաձեռնվել էր Կարսի քաղաքապետի կողմից, որը ջանքեր էր գործադրում Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ` հավատալով, որ սահմանի բացումը կօգնի զարգացնելու քաղաքը:
Թերթը նաև հիշեցնում է, որ հուշարձանը հենց սկզբից բուռն վեճերի տեղիք է տվել: Տեղի ազգայնականներն ու քաղաքի՝ մոտ 20% կազմող ադրբեջանական բնակչությունը կոչ էին անում մշակույթի նախարարությանը չթույլատրել այս հուշարձանի կառուցումը: Ի վերջո, հուշարձանի ձեռքերից մեկը չտեղադրվեց և մնաց ներքևում՝ հողի վրա:
Հարցը մտավ փակուղի, իսկ տեղի իշխանությունները սպասում էին Անկարայի ցուցումներին: Թերթը եզրակացնում է, որ «փակուղին հաղթահարվեց», ցուցումներն էլ Անկարայից տեղ հասան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում