Thursday, 25 04 2024
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ

Արդյո՞ք ԱՄՆ արտաքին քաղաքականությունը ձևավորվում է Քըրք Քրքորյանի գրասենյակում կամ Քիմ Քարդաշյանի ննջարանում. Hurriyet

Եթե հիշում եք, այն բանից հետո, երբ մամուլում հայտնվեցին ամերիկյան դիվանագիտության գաղտնի փաստաթղթերը (խոսքը Wikleaks-ի հրապարակումների մասին է – 1in.am), Պենտագոնը հայտարարություն արեց, որտեղ նշվում էր, որ այդ հրապարակումները կվտանգեն «վստահությունը դաշնակիցների միջև»:
Hurriyet-ը գրում է, որ այդ մտահոգությունները կարծես թե նյութականացվում են: 2010թ. վերջին օրերին Ադրբեջանի խորհրդարանի պաշտոնաթերթ «Ազերբայջանը» վերլուծական մի նյութ տպագրեց` «ԱՄՆ. Խեղաթյուրելով ազատությունը» վերնագրով հոդված, որը սուր քննադատության էր ենթարկում Վաշինգտոնի արտաքին քաղաքականությունը և ըմբռնումները` հատկապես կապված Հարավային Կովկասի իրավիճակի հետ: Խոսուն է հոդվածի սկիզբը. «Վերջին տասնամյակի իրադարձությունները փաստում են, որ Միացյալ Նահանգները հետևողականորեն տեղեկություններ են «լույս աշխարհ բերում»` շանտաժ իրականացնելու համար»:
ԱՄՆ-ից Ադրբեջանի «հեռանալու» պատճառները շատ են, բայց ամենակարևորը ԱՄՆ անտարբերությունն է Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների «օկուպացման», որը, ըստ թերթի, միջազգային օրենքների համաձայն, ագրեսիայի վառ օրինակ է: Սակայն Վաշինգտոնը կրկին անտեսում է ադրբեջանական հասարակության մեջ բացասական տրամադրությունների աճը: Վերջին ամիսներին, գրում է թերթի հոդվածագիրը, ես ճամփորդել եմ Ադրբեջանում և չեմ տեսել գեթ մեկ ադրբեջանցու, որը չի խոսել Արևմուտքի երկակի ստանդարտների մասին: Նրանք իրենց տարածքներն են հետ ուզում: Նրանք ցանկանում են գնալ իրենց տարածքները, բայց Վաշինգտոնը սահմանափակվում է հռետորաբանությամբ, քան կոնկրետ գործողություններով:
Այնուհետև թերթը «բողոքում է» հայկական լոբբիից` հայտնելով, որ չնայած մոտ 40 ազգային լոբբինգային կազմակերպություններ կան ԱՄՆ-ում, սակայն հայկականն ամենակազմակերպվածներից և լավ ներկայացվածներից մեկն է:
Թերթը բերում է Բրայզայի նշանակման դեմ կազմակերպված արշավը` նշելով, որ այն ընթանում էր 1992թ. ընդունված 907 բանաձևի ոգով (բանաձևով պատժամիջոցներ էին կիրառվել Ադրբեջանի դեմ` Ղարաբաղի նկատմամբ ագրեսիայի համար):
Թերթին վրդովեցրել է նաև այն փաստը, որ Բրայզայի թեկնածության հետ կանչման պատճառ էր նշվել նրա կնոջ` Զեյնո Բարանի` ազգությամբ թուրք լինելը: «Ինչպե՞ս կարելի է պատկերացնել, որ կնոջ ազգությունն օգտագործվի ԱՄՆ դիվանագետի դեմ»,- շարունակում է թորթը:
Այսպիսի պահվածքն, ըստ թերթի, մեր օրերում ավելացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի վերսկսման հավանականությունը: Սակայն վաշինգտոնը գրեթե չի աչձագանքում: Եվ սա, դժբախտաբար, ավելացնում է Բաքվի հաստատակամությունը «արդարությունը զենքի ուժով վերականգնելու» վերաբերյալ: Բացի այդ, Վաշինգտոնի քաղաքականությունը, ըստ թերթի, թույլ է տալիս Հայաստանին անդրդվելի մնալ «օկուպացիայի» հարցում և սպեկուլյացիաների գնալ` հայ-թուրքականի հարցում:
Իմ սիրելի ամերիկացիներ, գրում է հոդվածի հեղինակը, միգուցե Ձեր ուշադրութոյւնն այլ տեղ է ուղղված, սակայն այս վիճակը դեռ կարող է երկար շարունակվել: Եվ ես անկեղծորեն կարծում եմ, եզրակացնում է նա, որ այս անհավասրակշռությունը (հօգուտ Հայաստանի – 1in.am) կուղղվի, քանի դեռ ուշ չէ:
Հովածագիրը վերլուծությունն ավարտում է վերոնշյալ ադրբեջանական հոդվածից հեգնական մի մեջբերմամաբ. արդյո՞ք ԱՄՆ արտաքին քաղաքականությունը ձևավորվում է Քըրք Քրքորյանի գրասենյակում կամ Քիմ Քարդաշյանի ննջարանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում