Ամերիկացի կոնգրեսականը, որն անցած շաբաթ ենթարկվել էր հարձակման, գտնվում է կոմայի մեջ: Այս մասին հաղորդում է Fox News-ը: Բժիշկները վիրահատությունից հետո հայտարարել էին, որ առաջիկա 24 ժամը կրիտիկական կլինի Գիֆորդսի համար, իսկ վերականգնումը կարող է տևել շատ երկար: Այս պահին բժիշկները դրական են գնահատում բուժման ընթացքը, սակայն հրաժարվում են կոնկրետ ժամկետներ անվանելուց: Բժիշկները նաև հերքել են այն լուրը, որ կոնգերսականն ուշքի է եկել վիրահատությունից հետո:
«Առաջին լրատվականը» երեկ տեղեկացրել էր, որ Արիզոնա նահանգի Թաքսոն քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել էր վեց մարդ: Վիրավորների թվում էր նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, 40-ամյա կոնգրեսական Գաբրիել Գիֆորդսը: