Tuesday, 09 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

«Քցված» սփյուռքահայ ներդրողների գործերը ՊԵԿ-ին հետաքրքրեցի՞ն

Հայաստանում կա օրենքի միատեսակ կիրառության հետ կապված խնդիր, և սփյուռքահայն առավել խոցելի է այդ առումով: «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խմբի կազմակերպած հեռուստակամուրջ-քննարկմանն այսօր այսպիսի եզրահանգման եկան քննարկման մասնակիցները, իսկ քննարկման արդյունքները հույսեր են արթնացնում, որ Հայաստանում սփյուռքահայ ներդրողների շահերի համատարած ոտնահարման դեպքերի պարագայում Պետական եկամուտների կոմիտեն այսուհետ սկսելու է հաշվի առնել ոչ միայն քննիչների նմանատիպ գործերով իրարից չտարբերվող որոշումները, այլ նաև տուժող կողմի և փաստաբանների ներկայացրած փաստարկները «քցված» սփյուռքահայ ներդրողների գործերի վերաբերյալ:

Այսօր նախաձեռնող խումբը Հայաստանում ներդրումներ կատարած, սակայն հետագայում շահույթ ստանալու փոխարեն թալանված մի քանի սփյուռքահայ ներդրողների դատական գործերի մանրամասներ ներկայացրեց ինչպես լրատվամիջոցներին, այնպես էլ քննարկմանը ներկա պետական ատյանների ներկայացուցիչներին: Ժորժ Թումասյան, Էդմոնդ Խուդյան, Նարեկ Հարթյունյան՝ նրանք այն տասնյակ գործարարներից ընդամենը 3-ն են, ովքեր այսօր բառի բուն իմաստով փաստի առջև են կանգնած:

Քննարկման մասնակից Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը քննարկման սկզբում թեև փորձեց հնարավորինս արդարացնել թե՛ այս, թե՛ մնացած գործերի մասով Պետեկամուտների կոմիտեի քայլերը, սակայն քննարկման ավարտին խոստացավ անձամբ հետամուտ լինել դրանց ընթացքին` խնդրելով գործին ծանոթ փաստաբաններին անձամբ իրեն տրամադրել սփյուռքահայերի գործերում իրավունքի խախտումների վերաբերյալ տվյալները: Հայաստանում մի շարք սփյուռքահայ ներդրողների կողմից ներդրված միջոցների հափշտակությունների փաստերի բացահայտման ապօրինությունների վերաբերյալ քննարկմանը խոսեց ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը, իսկ Արա Նռանյանը անդրադարձավ տնտեսության մեջ սփյուռքի պոտենցիալի նպատակային օգտագործման խնդրին:

Նշենք, որ հեռուստակամուրջ քննարկմանը մասնակցում էին նաև Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խմբի անդամներ փաստաբաններ Լեռնիկ Հովհաննիսյանը, Նիկոլայ Բաղդասարյանը և Սամվել Ջաղինյանը, սփյուռքի փոխնախարար Վարդան Մարաշլյանը, իսկ եթերով ԱՄՆ-ից քննարկմանն էին միացել ամերիկահայ տուժած գործարար Էդմոնդ Խուդյանը, մտավորական, նախկին լրագրող Ասյա Ասատրյանը և «Ասպարեզ» թերթի խմբագիր Աբո Պողիկյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում