Բրազիլական «Ֆլամենգո»-ի հարձակվող Դեյվիդը «Վասկու-դա-Գամա»-ի հետ խաղում 2 մետրից չկարողացավ գրավել անպաշտպան դարպասը:
36-րդ րոպեին Դեյվիդն աջ եզրից փոխանցում ստացավ Լեոնարդո Մոուրայից, սակայն հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին: Արդյունքում «Ֆլամենգո»-ն 1:2 հաշվով պարտություն կրեց և չկարողացավ դուրս գալ Գուանաբարայի գավաթի խաղարկության եզրափակիչ:
Խաղից հետո Դեյվիդն ասաց, որ այդ դիրքից նույնիսկ իր 5-ամյա որդին կգրավեր դարպասը:








































