Tuesday, 23 04 2024
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք

ՕԵԿ-ը միանշանակ կլինի ապագա խորհրդարանում. Մհեր Շահգելդյան

Այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբ էր հրավիրվել ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը, ով անդրադարձավ այն լուրերին, համաձայն որոնց՝ ՕԵԿ-ում համամասնական ցուցակի վերաբերյալ առկա են տարաձայնություններ, ներկայացրեց նաև, թե ինչպես է ՕԵԿ-ը պատրաստվում ընտրություններին և ինչ ակնկալիքներ ունի:

Նախ՝ ՕԵԿ փոխնախագահը անդրադարձավ այն լուրերին, համաձայն որոնց՝ ՕԵԿ-ում համամասնական ցուցակի վերաբերյալ առկա են տարաձայնություններ, և հավաստիացրեց, որ որևէ խնդիր չի կարող լինել, դա բացառվում է, երբեք ՕԵԿ-ում նման քննարկումներ չեն եղել։ «Իսկ ես և Հեղինե Բիշարյանը ընկերներ ենք»,- նշեց նա` հավելելով, որ գործընկերների միջև տարաձայնությունները բացառվում են:

Մարտի 3-ին կկայանա կուսակցության համագումարը, և այդ օրը շատ հարցեր իրենց պատասխանները կստանան։ Կուսակցությունը 15-20 ընտրատարածքներում մեծամասնական ընտրակարգով թեկնածուների կառաջադրի:

Լրագրողների հարցին՝ մինչև ե՞րբ կգործի կոալիցիան, Մ. Շահգելդյանը պատասխանեց. «Կարևորագույն հարցը` ազնիվ մրցակցության կանոններն են: Կոալիցիան գոյություն է ունենալու այնքան, որքան կշարունակվի քաղաքական ներկա դասավորվածությունը»:

«ՕԵԿ-ը միանշանակ կլինի ապագա խորհրդարանում, և կարծում եմ, որ կկարողանանք ընդլայնել մեր ներկայությունը»,- նկատեց ՕԵԿ փոխնախագահը:

«ՕԵԿ համամասնական ցուցակը առայժմ քննարկման փուլում է»,- նշեց նա` անդրադառնալով այն հայտարարությանը, թե ՕԵԿ ցուցակի առաջին երեք տեղերում կլինեն Արթուր Բաղդասարյանը, Արմեն Երիցյանը, Հեղինե Բիշարյանը՝ ըստ էության նաև չհերքելով այս տեղեկությունը:

ՕԵԿ փոխնախագահը անդրադարձավ մամուլում ՕԵԿ-ի հասցեին հնչող քննադատությանը և նշեց՝ դա սև PR է, ինչը ապացուցում է, որ մամուլի այն պնդումները, թե ՕԵԿ-ը չի լինի ապագա խորհրդարանում, ճիշտ չեն, հակառակ դեպքում նման լայնածավալ աշխատանք չէր կատարվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում